Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ողբերգության առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները սրտխառնոց են առաջացնում. Ֆահրադդին Աբոսզոդա. Regnum

Հունվար 21,2015 20:25

Վերջին օրերին ադրբեջանական լրատվության ամբողջ ներուժը ուղղված է Հայաստանի ու Ռուսաստանի միջև սեպ խրելուն, սակայն ցանկացած նորմալ մարդու մոտ այդ ջանքերը սրտխառնոց են առաջացնում: Նողկալի է այդ նպատակների համար օգտագործել հայ ընտանիքի ողբերգությունը, «Ռեգնում»-ում գրում է թալիշ քաղաքագետ, հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան:

«Հայ-ռուսական բարեկամության դեմ առաջինը գրեց «Վեստի.ազ»-ը, որը հայտնել էր. «Մեր ենթադրություններն այն մասին, որ Գյումրու ողբերգությունը Ռուսաստանի նկատմամբ մեծ դժգոհության ալիք կբարձրացնի ու երկրի բնակչությունն այն կօգտագործի ցույց տալու, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելու Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը սխալ էր, ճիշտ էին»: Ըստ լրատվականի, այս հանցանքը ջրի երես հանեց «Ռուսաստանի և ռուսների դեմ հայերի իրական վերաբերմունքը»», – գրում է Աբոսզոդան:

Ադրբեջանի նախագահի մեկ այլ խոսափող՝ Հաքքին.ազ-ը, շարունակում է քաղաքագետը, միանգամից հիշեցրեց, որ «Ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում ռուսական ռազմակայաններ չկան»:

«Սակայն այլ երկրի տարածքում ռազմակայանի տեղակայումը «երկրի անկախության տարրերի և ինքնիշխանության վերացման» նշան չէ, ինչպես պնդում է Հաքքին.ազ-ը», – գրում է նա՝ շեշտելով, որ նման մեկնաբանությունն արված է քաղաքացիներին հիմարացնելու և իշխանություններին շողոքորթելու համար:

«Բայց այդ ամենը լրատվականին չի խանգարում «կոկորդիլոսի արցունքներ» թափել Գյումրու ողբերգության համար: Նյութի հեղինակը նույնիսկ «ցավակցություն է հայտնում Ավետիսյանների ընտանիքին» և «խորը» ափսոսանք է հայտնում, որ «Հայ ժողովուրդը պատանդ է դարձել»»:

«Այսպիսի շոկի ֆոնին, Բաքվի բոլոր ջանքերը ոչ այլ ինչ են, քան հողմաղացների դեմ պայքար», – եզրափակում է նա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031