Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղից տեղեկացանք, որ սահմանամերձ այդ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող,34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանն այսօր ժամը 18-ի սահմաններում մարտական հենակետում զոհվել է ադրբեջանական դիպուկահարի կրակից:
Նա ունի 3 անչափահաս երեխա, որոնցից երկուսը դպրոց, մեկը մանկապարտեզ է հաճախում: Այժմ Ա. Ուդումյանի դին սահմանագծից տեղափոխվում է Բերդ քաղաք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ