Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը ինքը պետք է լիներ Գյումրիում, ոչ թե գնար շախմատ նայեր». Քաղաքացի. (Տեսանյութ)

Հունվար 21,2015 18:44

Ազատության հրապարակն այսօր կրկին բազմամարդ էր: Քաղաքացիները շարունակում էին մոմավառությունը ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, որը 7 օր շարունակ իր կյանքի համար պայքարելուց հետո մահացավ հունվարի 19-ին: Այսօր Գյումրիում 6 ամսեկան Սերյոժային հողին հանձնեցին:

Elya-2 Elya_3 Elya_4

«Մայրն իր որդուն տարավ իր ծոցը»,- արտասուքն աչքերին ասում էր մոմավառության մասնակիցներից մեկը:

Aravot.am-ը Ազատության հրապարակում զրուցեց քաղաքացիների հետ: Պաշտպանական համակարգի աշխատակից Հունան Մկրտչյանը վստահաբար ասաց, որ 7 հոգանոց ընտանիքի նման դաժան կերպով սպանությունը մեկ մարդու գործ չէր. «Անհասկանալի էր, թե ում էր դա ձեռնտու, բայց իմ կարծիքով, Ռուսաստանին սա ձեռնտու չէր: Ուղղակի, եթե մենք ունենայինք ազգային ինքնիշխանություն, դա շատ հեշտ կպարզվեր»:

Մեր զրուցակիցը բացատրեց, որ սվին դանակը բավականին ծանր գործիք է. «6 ամսեկան երեխային սպանելու համար որքա՞ն անասնական վիճակում պետք է լինել, կամ որքա՞ն դաժան նա պետք է լիներ, խնդիր ունենար, որ սվին դանակով ոչնչացներ»:

Մեր զրուցակիցն այսպես արտահայտեց իր հուզմունքը. «Նա ընտանիք չի ոչնչացրել, այլ սա դաշույն էր մեր հայ ազգի ճակատին, թիկունքին: Մեր 25 տարին տվեցինք մեր հայրենիքի, մեր երեխաների համար եւ էլի տալու ենք»:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ երկու ձեռքով, իր ամբողջ ուժով պատրաստ է այդ զինվորին հետ վերցնել ու տալ իշխանություններին. «Այստեղ մեր ազգը եւ իշխանությունները պետք է միասնական լինեն»:

«Այս դեպքն այնպիսի բան է, որ ցնցել է մեր ողջ ազգին, եւ ոչ ոք չի հասկանում, թե ինչի՞ց դրդված մարդ կարող է նման քայլի դեմել: Հանցագործը, երբ հանցանք է կատարում, իր հետքերը վերացնում է, այստեղ ինչ-որ թաքնված բան կա, որ ոչ ոք չի հասկանում»,- մեզ հետ զրույցում ասաց Վանիկ Խաչատրյանը:

Ազատության հրապարակ եկածներից բոլորն էլ այն կարծիքին էին, որ անհրաժեշտ էր սգո օր հայտարարել. «Մեր իշխանությունները շատ սխալ վարվեցին եւ հատկապես նախագահը ինքը պետք է լիներ Գյումրիում, ոչ թե գնար շախմատի չգիտեմ ինչ նայեր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Нона says:

    Հարգելի որոշ քաղաքացիներ, դուք այդ ընտանիքի վիշտն եք կիսում, թե Սերժ Սարգսյանի անձն եք
    քննարկում? Խորհուրդ կտայի որոշ քաղաքական գործիչներին և որոշ քաղաքացիներին, այս սարսափելի վիշտը չդարձնեն իրենց պայքարի և հրահրման միջոց:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031