Ռուսաստանի Դաշնության քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը եւ Դաշնության օրենսդրությամբ դատավարական գործողություններ իրականացնելը՝ քրեական գործի հարուցում, կալանավորում, մեղադրանք առաջադրել եւ այլն, օրինական է, բխում է հատուկ միսիայի սկզբունքից, ինչպես նաեւ ՌԴ եւ ՀՀ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում զորքի տեղակայման պայմանագրի դրույթներից: Բանը նրանում է, որ Պերմյակովը զորքի դիսլոկացիայի տեղում ինքնակամ լքել է զորամասը, այսինքն՝ կատարել է ՌԴ շահերին ուղղված կամ զինվորական ծառայության դեմ հանցագործություն՝ դասալքություն զենքով:
Հաջորդը՝ դասալքության գործով, կարծում եմ, կմեղադրվեն զինվորական ծառայության ներքին կանոնադրությունը խախտած այլ զինվորականներ, բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույպես զինվորականներ են: Այս պարագայում նույնպես գործելու է ՌԴ օրենսդրությունը, ուստի քրեական գործով համատեղ քննություն կատարելու գաղափարը ճիշտ է, դրանով կապահովվի քննության օբյեկտիվությունը եւ բազմակողմանիությունը (օրինակ, արտաքուստ թվում էր, որ Պերմյակովը հանցանքը կատարել է թմրամիջոցների կամ ալկոհոլ օգտագործած վիճակում կամ հոգեպես խանգարված է, սակայն երբ ռուսական կողմը նրա ծննդավայրում հարցաքննեց հարազատներին, ընկերներին, մտերիմներին, պարզվեց, որ նա լավ էլ ֆիզիկական մեղսունակ անձ է:
Այս հանգամանքի ճշտումը հիմք է տալիս ենթադրելու, որ հանցագործության դրդապատճառն ու նպատակը այլ են եւ գործ ունենք ծրագրված հանցագործության հետ (բացառված չէ, որ օտարերկրյա ծառայությունները նրան հավաքագրել են ՌԴ-ում եւ Հայաստանի Հանրապետություն ուղարկել նպատակային, այս հանգամանքները կարող է բացահայտել ռուսական կողմը):
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
իրավաբան, Մոսկվա
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում
միսսիա – ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ
դիսլոկացիա – ՏԵՂԱԿԱՅՈՒՄ, ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
օբյեկտիվություն – այս դէպքում՝ ԱՆԱՃԱՌՈՒԹԻՒՆ
– – – – – – –
Բանը նրանում է, որ – ԲԱՆՆ ԱՅՆ Է, ՈՐ
«Բանը» կարող է նրա մէջ լինել, բայց դա արդէն սեքսի թեմա է 🙂
– – – – – – –
Հիմա մի երկու խօսք շարադրուած «հզօր» տրամաբանութեան մասին:
Մի կողմ դնենք փաստը, որ ամէն պարբերութիւնից յետոյ հեղինակը նշում է՝ «սա ՌԴ օրէնսդրութեամբ է», «ՌԴ շահերին ուղղուած», «նոյնպէս գործելու է ՌԴ օրէնսդրութիւնը» եւ այլն:
Բա ՀՀ օրէնսդրութի՞ւնը երբ է գործելու: ԵԿԱՆՔ, ԱՐԻՆՔ, ԳՆԱՑԻՆՔ տարբերակն է՞:
Վարկած էք առաջ քաշում, որ յանցանքը նախապէս ծրագրուած էր: Շատ լաւ, համամիտ եմ:
Բա ինչո՞ւ որոշեցիք, որ հէնց «օտարի» մատն է խառը:
Ռուսական կողմն ԱՄԷՆ ԳՆՈՎ իր «զինուորին» չի յանձնում հայերին: Ուրեմն ո՞րն է աւելի տրամաբանական՝ ռուսական մատն է խառը՞, թէ՞ օտարի:
վաայ, ոնց չեք հասկանում?, ռուսները մեզ չեն վստահում, կարող ա մենք բացահայտեինք, որ ամերիկացիների կամ թուրքերի ձեռքի գործն ա ու չհրապարակեինք սույն փաստը….:ՃՃՃՃ
ԱՆԱՃԱՌՈՒԹԻՒՆ – անաչառութուն
անաչառութիւն
🙂
Շատ հնարավոր է, մանավանդ այն շեղ աչքանիները, որոնց հետ նկարվել է…
Պետք է հասկանալ որ Հայկական իշխանություններ որպես այդպիսիք չկան: Մի մասը ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ են, մի մասը մոսադի, ամերիկայի և ինչու չէ թուրքական ծառայությունների և ամենակարևորը համաշխարհային բանկի, կամ որ նույնն է ռոտշիլդների: Սա է այսօրվա : Կատարված ոճիրը կազմակերպված է եղել կենտրոնի կողմից և իրագործված է հանցախմբի կողմից: Ո՞ր թշնամական կենտրոնի կողմից է կազմակերպված այս պահին դժվարանում եմ ասել, բայց որ ռուսական կողմ շատ անհասկանալի է իրեն պահում դա ակնհայտ է: Ոճիրի ձեռագրում կա թուրքական ոճ, որը հնարավոր է ռուս-թուրքական համագործակցության արդյունք է: Երբ ասում եմ ռուս ես չեմ բացառում նաև սիոնիստական ուժերին որոնք էապես ազդեցություն ունեն ժամանակակից ռուսաստանի վրա: