Հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Եղեգնաձորի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում,Նորավանքում, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցավ մոմավառության և Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Գյումրիում կատարված սպանդի զոհ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի:
Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին մարզային իշխանությունները, մարզում գործող կազմակերպություններ,ինչպես նաև ուսանողներ, աշակերտներ ու բազում վայոցձորցիներ, ովքեր իրենց աղոթքով միացան առ Աստված ուղղված բազմահազար հայերի աղոթքներին՝ Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի 6-ամսյա փոքրիկի հոգու հանգստության և հիշատակի հավերժության համար:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան