Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ համարվող քաղաք այցելելու համար հայ ուսանողին Ռուսաստանից 5 տարով արտաքսում են

Հունվար 21,2015 16:53

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ (տողերիս հեղինակի հարեւան), 1991թ. ծնված Արշակ Ջանվելյանն արդեն 3 տարի բնակվում է Մոսկվայում, սովորում ֆիզկուլտուրայի, սպորտի, երիտասարդության եւ տուրիզմի ռուսական պետական համալսարանի 2-րդ կուրսում:

Նա այդ ընթացքում, ամեն 3 ամիսը մեկ Մոսկվայում հաշվառվել է: 2014թ. դեկտեմբերի 23-ին նա այցելել է Մոսկվայի մարզի Ժելեզնադարոժնի քաղաք: Այդ քաղաքը օտարերկրացիների համար փակ է համարվում, սակայն, Արշակ Ջանվելյանի վկայությամբ՝ քաղաքի մուտքերին այդ մասին ցուցանակ, հսկիչ-անցագրային կետեր չկան, ինքն այդ մասին տեղյակ չէր: Նրան սպառնում է Ռուսաստանից վտարում՝ 5 տարի այդ երկիր չվերադառնալու պայմանով:

Արշակն ասաց, որ ինքն այդ հարցով դիմել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, սակայն այնտեղ իրեն նույնիսկ չեն ընդունել, որ իմանան խնդրի մասին:

Ա. Ջանվելյանը փաստաբան է վարձել, վիճարկել իրեն Ռուսաստանից վտարելու որոշումը, դատը կկայանա վաղը՝ հունվարի 22-ին: Նրա խոսքերով՝ դատարանում հաղթելու իր շանսերը մեծ չեն:

Համացանցում շատ են ռուս օգտատերերի գրառումներն այն մասին, որ թեեւ օտարերկրացիների համար Ժելեզնադարոժնին փակ քաղաք է համարվում, սակայն այնտեղ մշտապես աշխատում են հարավկովկասյան հանրապետությունների, արեւելյան երկրների եւ Աֆրիկայի պետությունների քաղաքացիներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arsha says:

    հետո՞ , ինչ ասել կուզեիր, հարգելիս, որ Ռուսաստանը վատ երկիր է՞
    սուրոյով հայերին արտաքսում են եվրոպայից ու ամերիկայից, նրանց մեջ սկի հարևան, բարեկամ չունես՞

  2. david says:

    :Հային և Հայաստանից են հանում և ցանկացած երկրից:Չգիտե*ք ինչու:Ուրիշ մոլորակ է պետք գտնել:Չէ որ Հայաստանից են սկսվելու տիեզերքի բնակեցումը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031