Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջնորդել են արգելել «Իրավունքի»՝ խնդրո առարկայի վերաբերյալ նոր հրապարակումները եւ արգելանք դնել խմբագրի գույքի վրա

Հունվար 21,2015 16:38

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ,  (Թբիլիսյան խճուղի) տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նախնական դատական նիստը:

Նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը ներկայացրեց նախապես ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխումը, որի կրկնօրինակները հանձնվեցին Դատարանին և պատասխանող կողմին:

Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի փաստաբան Մարո Խաչատուրյանը ներկայացրեց միջնորդություն հայցի ապահովման մասին հետևյալ պահանջներով՝

1.հիմք ընդունելով պատասխանող «Իրավունքի Մեդիա» ՍՊԸ-ի գործունեությունը կապված յուրաքանչյուր դատական նիստից հետո նոր հոդվածների հրատարակությամբ, որոնցում նույնպես առկա են վիրավորական արտահայտություններ, անհրաժեշտություն է ծագում կիրառելու հայցի ապահովման միջոց` արգելելով պատասխանողի կողմից նոր հրատարակումները մինչև գործով կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելը,

2.արգելանք դնել պատասխանող Հովհաննես Գալաջյանի դրամական միջոցների և այլ գույքի նկատմամբ հայցագնի չափով:

Պատասխանող կողմը ժամանակ խնդրեց ծանոթանալու նոր հայցի հիմքերին և առարկային, որից հետո հաջորդ դատական նիստը նշանակվեց ս/թ. փետրվարի 10-ին ժամը 12:15-ին:

«Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության 3 աշխատակիցները՝ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհաննես Մկրտչյանը, դատական հայցով դիմել են դատարան ընդդեմ «Իրավունք» թերթի, որը հրապարակել և հրատարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը: Կազմակերպության աշխատակիցները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և յուրաքանչյուրին փոխհատուցել 3 մլն դրամ:

Հիշեցնենք նաև, որ նույն հոդվածի առնչությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը հոկտեմբերի 30-ին կայացած դատական նիստում վճռել է մերժել 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:

Հավելենք, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը ևս դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավունք» թերթի՝ կազմակերպության գործունեությունը արատավորելու համար:

Գրիգոր ԳԵՎՈՐԳՅԱՆ »

Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ Տեղեկատվության և գրանցման համակարգող

Արխիվային լուսանկարում՝  բողոքի ցույց «Իրավունքի» դեմ այս հոդվածի առնչությամբ առաջին դատավարության ընթացքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031