Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ- Հայաստան Համագործակցության խորհուրդ. հարաբերությունների խորացման լավ առաջընթաց

Հունվար 21,2015 16:05

Եվրոպական միության (ԵՄ) և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության խորհրդի տասնհինգերորդ նիստը տեղի ունեցավ ս.թ. հունվարի 20-ին:  Կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը  երկուստեք ընդլայնել և խորացնել հարաբերությունները բոլոր ուղղություններում, որոնք չեն հակասում Հայաստանի կողմից ստանձնած նոր միջազգային պարտավորություններին:

Համագործակցության խորհուրը քննարկեց Հայաստանում իրականացվող  սոցիալ-քաղաքական բարեփոխումների դինամիկան: ԵՄ-ն ընդունեց ի գիտություն բարեփոխումների իրականացման գործում ձեռք բերված առաջընթացը, միաժամանակ խրախուսելով Հայաստանին ավելի մեծ թափ հաղորդել առանձին ուղղություններում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես առանձնացնելով ժողովրդավարությունն և օրենքի գերակայությունը, հակակոռուպցիոն բարեփոխումները, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, սահմանադրական և դատաիրավական բարեփոխումները: Հատկապես կարևորվեց ընտրական համակարգի բարեփոխումների, մամուլի ազատության և քաղաքացիական հասարակության դերի բարձրացման  անհրաժեշտությունը:

Կողմերն ամփոփեցին ԵՄ-Հայաստան հետագա հարաբերությունների հավանական սահմաններն ու իրավական հիմքերը: Երկուստեք քննարկվեցին երկկողմ հարաբերությունների այն հավանական ուղղությունները, որոնք չեն հակասի Հայաստանի մասնակցությանը  Եվրասիական տնտեսական միության ձևաչափին և անդրադարձ կատարվեց  ԵՄ-Հայաստան հավանական պայմանագրային հարաբերությունների իրավական շրջանակին:

Համագործակցության խորհուրդը ողջունեց «Շարժունակության գործընկերության» իրականացման լավ առաջընթացը: ԵՄ-ն վերստին հաստատեց իր հաստատակամությունը նպաստելու քաղաքացիների շարժունակության ընդլայնմանը՝ ապահով և լավ կառավարվող միջավայրում, ինչը հանդիսանում է Արևելյան գործընկերության առանցքային նպատակներից մեկը: Կողմերը ողջունեցին «Մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի» համաձայնագրերը, որոնք ուժի մեջ մտան  Համագործակցության խորհրդի  վերջին նիստից հետո, և ընդգծեցին դրանց լավ իրականացումը:

ԵՄ-ն հաստատեց, որ կշարունակի աջակցել երկրի բարեփոխումներին ուղղված  Հայաստանի ջանքերին՝ ներառյալ «Մուտքի արտոնագրերի դյուրացման» և «Ռեադմիսիայի» համաձայնագրերի արդյունավետ իրականացմանը,  և կոչ արեց Հայաստանին լավագույն օգտագործել ԵՄ-ն կողմից մինչ այժմ տրամադրված աջակցությունը:  2014-2017 թվականների համար այն կկազմի 140-170 միլիոն եվրոյի հատկացում, որը միտված է մասնավոր հատվածի զարգացմանը, պետական վարչարարության և դատական ոլորտի զարգացմանը:

ԵՄ-ն և Հայաստանը նաև անդրադարձան Արևելյան գործընկերության համատեքստում ստանձնած կողմերի գործողությունները անցյալ տարվա ընթացում: Կողմերն ընդգծեցին համատեղ արդյունավետ քայլերի կարևորությունը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ՝ վկայակոչելով Արևելյան Գործընկերության ճանապարհային քարտեզում ներառված նպատակները գործիքներն ու գործողությունները:

Համագործակցության խորհուրդը քննարկեց տարածաշրջանային հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Վերջինի առնչությամբ ԵՄ-ն վերստին հաստատեց ստատուս քվոյի անընդունելիությունն ու ընդգծեց, որ հակամարտության արագ  խաղաղ հանգուցալուծումը  մնում է առաջնահերթություն: ԵՄ-ն կրկին հաստատեց իր պատրաստակամությանը աջակցելու խաղաղապահ գործողությունների իրականացմանն ու աջակցելու հակամարտությունից տուժած տարածքների վերականգնմանն ու վերակառուցմանը, հաշտության կնքումից հետո:   Կողմերը երկուստեք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Անդրադառնալով անցյալ տարվա աննախադեպ լարվածությանը ԵՄ-ն ընդգծեց, որ անվտանգությունը շփման գծում և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ողջ երկայնքով շարունակում է մնալ լուրջ մտահոգությունների առիթ: ԵՄ-ն կոչ արեց երկու կողմերին հարգել հրադադարի ռեժիմը, ներդնել զսպվածություն և արագացնել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Եվրոպական միության պատվիրակության կազմում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031