Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա ԱԱԾ, թող բարի լինեն զբաղվեն, պետք չի հ/կ-ներին դնել ճնշումների տակ»

Հունվար 21,2015 16:08

ՍԻՄ կուսակցությունը, քննարկելով Գյումրիի սպանդը, եկել է այն եզրակացության, որ Գյումրիում բախումները կազմակերպել են սադրիչ, արեւմտյան շահերի սպասարկող շրջանակները: Ըստ ՍԻՄ-ի, հենց նրանք են փորձել կազմակերպել անկարգություններ, հարձակումներ ռուսական ռազմաբազայի մոտ:

ՍԻՄ-ը հայտարարություն է տարածել, որ Հայաստանում «մայդանային» տեխնոլոգիան են փորձում կիրառել՝ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ԶԼՄ-ների , հ/կ-ների, համացանցում գործող վարձու խմբերի միջոցով: Ուստի ԶԼՄ-ների մասին օրենքում պետք է փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես գալ, քննարկումներ կազմակերպել, ԱԺ-ում բարձրացնել Հայաստանում հ/կ-ների աշխատանքների ու ֆինանսական աղբյուրների թափանցիկության վերաբերյալ հարցը եւ առաջարկել պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ներում ու համացանցում ազգամիջյան թշնամանք սերմանողներին:

Lyudmila_Sargsyan_3

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց Հայկ Բաբուխանյանի այդ մտադրության հետ. «Ես չեմ կարծում, որ պետք է ամեն դեպքում այդ չափով հ/կ-ները վերահսկել՝ օրենքի ուժով: Դրա համար մենք ունենք հատուկ ծառայություններ, որոնք կարող են զբաղվել դրանով: Այդ դեպքում ինչո՞ւ են հարկատուների հաշվին այդքան մարդ աշխատում Ազգային անվտանգությունում, եթե նրանք չեն կարող որեւիցե մի երկրի շպիոնական ցանցն այստեղ բացահայտել: Կարծում եմ, դա նրանց գործն է, եւ օրենքի ուժով պետք չի հ/կ-ներին դնել ճնշումների տակ՝ հատկապես, որ մենք չենք կարող բոլոր հ/կ-ների մասին նման կարծիք արտահայտել: Այդտեղ թացը չորի հետ խառնվելու է: Վերջին հաշվով ոչ մեկը դեռ չի ապացուցել, որ հ/կ-ները կարող են նման հնարավորություններ ստեղծել հետախուզական, շպիոնական ցանցի համար: Դա միայն ենթադրություն է, ապացուցված չի: Դրա համար կա ԱԱԾ, թող բարի լինեն զբաղվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031