Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատժի է արժանի գյումրեցի անմեղ ընտանիքին բնաջնջած դահիճը. ԱԺ փոխխոսնակի ու պատգամավորների կարծիքները (Տեսանյութ)

Հունվար 21,2015 16:03

Ավետիսյանների ընտանիքի յոթերորդ անդամի՝ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանն այսօր եկել էին մասնակցելու ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

Մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ասաց, թե գտնում է, որ բոլոր ցավերը ժամանակն է հաղթահարում:

«Չմոռանանք, որ ցեղասպանություն ենք հաղթահարել, կատարվածը դրա փոքր տեսակն է, բայց իրոք ողբերգություն է և չեմ կարծում, որ ամեն մի հայ չի ողբում էսօր, պիտի ժամանակը լուծի: Օրենքի բոլոր ամենախիստ պատիժը պիտի տրվի այս ոճրագործությանը»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանն էլ գտնում է, որ պատիժը պիտի շատ հասկանալի լինի մարդկանց և այս սրիկայից բացի, պիտի պատիժ կրեն ռուս բոլոր սպաները, իրենց զինկոմից սկսած՝ վերջացրած Գյումրիում աշխատող ռուսներով: Ըստ Արման Սահակյանի, սրիկային միանշանակ պիտի դատեն ՀՀ օրենքներով և Հայաստանում: Ըստ նրա, ուրիշ տարբերակ չկա: Պատգամավորը հույս հայտնեց, որ գյումրեցիները կհասնեն դրան:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց աղոթել Ավետիսյանների ընտանիքի հավերժության համար, ու խնդրեց մեր մեջ թշնամիներ չփնտրել, միասնական լինել, քանի որ սա բոլորիս ցավն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Annna says:

    Իսկ ի՛նչ պատժի է արժանի երկիրը վասալի կարգավիճակի, աղքատության, բարոյազրկման հասցրած կառավարությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031