Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոյկոտ ռուսական TV-ներին. media.am

Հունվար 21,2015 15:56

«Երբ սկսվի դատավարությունը, ռուսական TV-ները ոչ թե լռելու են, այլ իրենց ուզած լույսի տակ ներկայացնեն ոճիրն ու «սեփականացրած մարդասպանին»՝ ուղղակի կամ անուղղակի վիրավորելով Հայաստանի Հանրապետությունը եւ հայությանը »

Բացառիկ բան տեղի ունեցավ Հայաստանում՝հանրային նախաձեռնությամբ հունվարի 20-ը սգո օր հայտարարվեց։ Ինչպես վայել էր, հազարավոր մարդիկ մոմեր վառեցին ի հիշատակ Գյումրիի սպանդի 7 զոհերի։

Իսկ ի՞նչ է լինելու հիմա, երբ սգո հանդիսություններին հաջորդել է առօրյան։ Խոսքը դատավարության լուսաբանման մասին չէ, որ առանձին մեծ թեմա է, այլ ռուսական դաշնային TV-ների վարքագծի, որ 3 օր ուշացումով անդրադարձան սարսափելի ոճրագործությանը։

Թիվը խորհրդանշական է. ճիշտ 3 օր ուշացավ սովետական զորքը, երբ 1988-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքը սպանում, խոշտանգում, բռնաբարում էր իր անմեղ հայ բնակիչներին։ (1999-ի Բաքվի «պոգրոմների» ժամանակ էլ ուշացումը 7 օր էր, ոնց որ Վ. Պուտինի ցավակցության դեպքում)։

Միակ ենթադրությունը, որ խելամիտ է թվում՝ նրանց արգելված էր խոսել, մինչեւ Կրեմլը ձեռնտու վարկած մշակեր. ասենք՝ որ Ամերիկայի մատն է խառը կասկածյալի՝ 102-րդ ռուսական բազայի զինծառայող Պերմյակովի կողմից մի ամբողջ հայ ընտանիք բնաջնջելու գործում… որ կասկածյալի հայրը Ռուս ուղղափառ եկեղեցու հետեւորդ չէ եւ այլն։

Դա նշանակում է, որ երբ սկսվի դատավարությունը, («ռուսական դատավարություն»՝ ըստ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի) ռուսական TV-ները ոչ թե լռելու են, այլ իրենց ուզած լույսի տակ ներկայացնեն ոճիրն ու «սեփականացրած մարդասպանին»՝ ուղղակի կամ անուղղակի վիրավորելով Հայաստանի Հանրապետությունը եւ հայությանը։

Ռուսական ալիքները հեռարձակումը կարգավորվում է ըստ հայ-ռուսական միջպետական պայմանագրի։ Հայաստանում հեռարձակվում են ռուսական երեք ալիքներ՝ «Առաջին ալիք»-ը, «Ռոսիա-ՌՏՌ»-ը, «Կուլտուրա»-ն, ինչպես նաեւ ռուսալեզու «Միր»-ը: Սա ամենաճիշտ պահը չէ՞, որ ԱԺ խմբակցությունները միջպետական պայմանագրի վերանայման նախաձեռնություն ցուցաբերեն։

Շատերը կմտածեն, թե ինչ իմաստ ունի,եթե մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ու իր ղեկավարի համարձակությունը նույնիսկ սուգ հայտարարելուն չի բավարարել, ավելին՝ հանրային սգի օրը նրանք զինված իրավապահներով հեղեղեցին Գյումրին, ռազմական ուղղաթիռներ հանեցին մայրաքաղաքի երկինք, որ մարդիկ վախենան ու իրենց դեմ չսգան, չսգան Կրեմլի դեմ։

Վահրամ Մարտիրոսյան

 Նյութի մանրամասները կարդացեք media.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031