Հայերը ռուսներին, ռուս մշակույթին և ռուս ժողովրդին սիրով են վերաբերվում, կարծում է ՌԳԱ ազգագրության ու մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Արուտյունովը՝ նշելով, որ հայերի առնվազն 97%-ը այդպիսի վերաբերմունք ունի ռուսների հանդեպ:
Պատասխանելով «Դոժդ»-ի հարցին, թե արդյոք Գյումրու ողբերգությունը, երբ ռուս զինվոր Վալերի Պերմյակովը մեղադրվում է հայ ընտանիքի 7 անդամների սպանության մեջ, կարող է փոխել այդ վերաբերմունքը, պատմաբանն ասել է.
«Կարող է: Եթե քեզ հիմարի պես պահես, օրինակ, ինչպես Չեխիայում: Չեխիայում մեզ պարզապես պաշտում էին, չեխերը Կարմիր բանակը ծաղիկներով էին դիմավորում, հետո Չեխիային գնալով վատ էին վերաբերվում ու, ի վերջո, այդ սերը դարձավ խորը ատելություն: Բարեբախտաբար այսօր փոքր-ինչ փոխվել է, Չեխիայում քիչ թե շատ նորմալ են վերաբերվում ռուսներին, բայց, այնուամենայնիվ, պետք է տաղանդ ունենաս, որ կրակոտ սերը դարձնես խորը ատելություն», – ասել է Արուտյունովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև