Այսօր Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի յոթերորդ անդամի՝ 6 ամսական Սերյոժայի հուղարկավորության կարգն էր անցկացվում:
Աղոթքներ հնչեցնելուց հետո, երբ Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հորդորեց հավաքվածներին ճանապարհ բացել, դուրս գալ եկեղեցուց, որպեսզի վերցնեն երեխային, հավաքվածները, բառի իսկական իմաստով, պապանձվեցին, ոչ մեկը տեղից չէր շարժվում, երկար ժամանակ քար լռություն էր:
Սրբազանը մի քանի անգամ կրկնեց իր խնդրանքը, սակայն մարդիկ, այդ թվում և Ազգային ժողովի պատգամավորներն ու հուղարկավորությանը մասնակցելու եկած բարձրաստիճան պաշտոնյաները կարծես չէին լսում: Եկեղեցին մի կերպ դատարկվեց. փոքրիկին տեղափոխելուց հետո մնացին նրա խաղալիքները:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ