Լրահոս
Օրվա լրահոսը

Վյաչեսլավ Ֆետիսովը դոպինգի դեմ պայքարի գործնական առաջարկ է արել

Հունվար 21,2015 14:29

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, լեգենդար հոկեիստ Վյաչեսլավ Ֆետիսովը առաջարկում է դոպինգ օգտագործած մարզիկներից ետ վերցնել բոլոր պարգեւները, խրախուսական մրցանակները, ընդհուպ մինչեւ բնակարաններն ու մեքենաները:

«Մարդիկ գիտեն, որ կարող են իրենցից ետ վերցնել մեդալները, ինչը հարված է նրանց հեղինակությանը: Բայց, միեւնույն է, օգտագործում են: Հավանաբար, հարկավոր է այդպիսիներին ստիպել պարգեւավճարները, այդ թվում՝ բնակարաններն ու մեքենաներն էլ վերադարձնել», – ասել է սենատորը РИА «Новости»-ին եւ հավելել, թե, գուցե, ավելի ճիշտ կլինի հաղթող մարզիկներին պարգեւատրել ոչ թե անմիջապես, այլ 10 տարի հետո: Օրինակ, մրցանակային գումարները դնել կենսաթոշակային հիմնադրամներում:

Դոպինգի փորձանմուշները պահվում են 10 տարի եւ այդքան ժամանակ մարզիկը կարող է մեղադրվել հակադոպինգային պահանջները խախտելու մեջ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ championat.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031