Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանագետ. ‹‹Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը ձեռնտու է Ադրբեջանի բռնատիրական ռեժիմին››

Հունվար 21,2015 13:58

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը այսօր  ‹‹Հենարան›› մամուլի ակումբում ասուլիսին պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից կարո՞ղ է Ադրբեջանը օգտվել` լարելով սահմանին տիրող իրավիճակը, ասաց, որ Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը ձեռնտու կարող է լինել  միմիայն Ադրբեջանի բռնատիրական ռեժիմին:

‹‹Ադրբեջանի սահմանին լարվածությունը զուգահեռ է ընթանում Գյումրիի դեպքերի հետ եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը լիարժեք օգտվում է այս իրավիճակից: Նրանց հենց դա էլ պետք է` Անդրկովկասում Հայաստանի լիակատար մեկուսացում››,- վստահեցնում է Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանագետի համոզմամբ` Ադրբեջանը, օգտվելով նրանից, որ Ռուսաստանի ուշադրությունը Անդրկովկասից շեղվել է, փորձում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ եւ շիկացնում է իրավիճակը Ղարաբաղյան ճակատում. ‹‹Միայն հայկական կողմի բարձր զսպվածության պատճառով լայնածավալ ռազմական գործողությունները ` պատերազմը, չի վերսկսվել: Այն պահին, երբ Հայաստանը լիարժեք պատասխան տա ադրբեջանական սադրանքին, դա կլինի հենց պատերազմի վերսկսման օրը: Կարծում եմ, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղվել է Արեւելյան Ուկրաինայի վրա եւ հիմա կարող է Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, անել այն, ինչ ուզում է››:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031