Հազարավոր գյումրեցիներ եկել էին Սուրբ Նշան եկեղեցի՝ Ավետիսյանների գազանաբար սպանված ընտանիքի 7-րդ անդամին հրաժեշտ տալու:
Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը եկել էին մասնակցելու Ազգային ժողովի պատգամավորներ՝ Ազգային ժողովի փոխնախագահ Շարմազանովի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դահիճին պետք է պատժել մարդկային ամենադաժան օրենքներով:
Արման Սահակյանն էլ համոզմունք հայտնեց, որ վերջինս պիտի պատժվի միմիայն Հայաստանում եւ ՀՀ օրենքներով:
Հնչեցին մանկական աղոթքներ, գյումրեցիները բավական մեծ դժվարությամբ բաժանվեցին փոքրիկից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ