2013թ.հունվարի 1-ին «Նարեկ» ռեստորանային համալիրում դանակահարվեց մեկը:Մեղադրական եզրակացության համաձայն՝ դանակահարվողը ստացել էր ծանր մարմնական վնասվածք:
Երկու տարի է, ինչ անազատության մեջ է «Պզե» մականունով հայտնի Գեւորգ Գեւորգյանը:
Նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանն Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալի գործով որեւէ ապացույց չկա, «միակ ապացույցն» այն է, որ Գ.Գեւորգյանը նախկինում դատապարտվել է դանակահարության համար, եւ որ նրա գլխին սարքել են:
Կարդացեք նաև
Դատական նիստի ժամանակ, մեղադրողը միջնորդել է հինգ տարվա ազատազրկում, իսկ պաշտպանն ասում է, թե պետք է նոր քննություն անցկացվի պարզելու, թե ով է իրական տուժողը, ով է հանցագործը:
Դատական նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը (գլխավոր լուսանկարում) նշանակել է փետրվարի 4-ին: