Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Գագիկ Պողոսյան. «Ղարաբաղը Եվրոպա չէ»

Հունվար 21,2015 13:18

«Ֆինանսական բուրգի գործով» նախորդ դատական նիստին տուժող Արտակ Գալստյանի ներկայացուցիչը հայտնել էր, թե բերման ենթարկվելիք իր վստահորդը գտնվում է Եվրոպայում՝ Փարիզում:

Այսօր այս նույն ներկայացուցիչը հայտնեց, թե իր վստահորդները՝ Արտակ Գալստյանն ու նրա կինը՝ Վեներան երկու ամիս է գտնվում են Ղարաբաղում: Նրանք երեկ զանգել են իրեն, հայտնել, թե այսօր գալու են Աբովյան՝ թաղման, խնդրել են հետաձգել դատական նիստը:

Դատավորը չդիմացավ ՝ասելով, թե Գալստյանների ներկայացուցիչը նախորդ նիստին այլ բան էր ասում, թե նրանք Ֆրանսիայում են. «Հարգելի ներկայացուցիչ, Ղարաբաղը Եվրոպա չէ»:

Ոստիկանության Քանաքեռի բաժնից պաշտոնական գրություն էր ստացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան, համաձայն որի՝ այն հասցեում, որտեղ իբր բնակվել է Արտակ Գալստյանը, նման մարդ չի ապրել, չի բնակվում նաեւ հիմա:

Մեկ այլ գրությամբ էլ պարզվեց, թե Վեներա Գալստյանը երկու շաբաթ է, ինչ գտնվում է Ղարաբաղում:

Այս հակասական տեղեկատվության պայմաններում հարկ եղավ հետաձգել Արթուր Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Ըստ ամբաստանյալի մոր, որդին դատարան էր բերվել ցավազրկվելով, նա ստանում է բուժում, բայց ոչ լիովին:

«Ըստ հանրաճանաչ պրոֆեսոր Ֆանարջյանի, որդիս կստանա կանոնավոր հետազոտություն եւ բուժում միայն ստացիոնար պայմաններում, որն արհամարհվում է մինչեւ հիմա»,-ասում է մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը:

Դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031