Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը

Հունվար 21,2015 13:05

Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:

Ընդ որում, Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող փաստերն ամբողջովին աղավաղելու, ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու հետ մեկտեղ, այդ պետության պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում բազմաթիվ անիմաստ մարդկային կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերվող տեղեկատվության հրապարակումը: Այդ գործելաոճը լիովին տեղավորվում է համապետական մակարդակով վարվող տեղեկատվական քաղաքականության շրջանակներում, երբ «խոսքի ազատություն», «ազատ մամուլ», «մարդու իրավունքներ», «բազմակարծություն» և տեղեկատվական ազատ հասարակությանը բնորոշող բոլոր մյուս հատկանիշները արմատախիլ են արված, երբ ազատ կամարտահայտությունը դիտվում է որպես պետական դավաճանություն, երբ տասնամյակներ շարունակ սերունդները դաստիարակվում են հայի թշնամու կերպարի, մտացածին սեփական պատմության և հանցագործությունների հիման վրա ստեղծված հերոսների մոտիվներով:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է բաց, թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը` հասարակությանը հաշվետու լինելով մեր զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել ևս` բացթողումների համար, քանզի գիտակցում է դրանք հաղթահարելու, Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության պաշտպանությունն ապահովելու ամբողջ պատասխանատվությունը:

Տեղեկատվական դաշտում որդեգրած մոտեցումների այս տարբերությունը լավագույնս ի ցույց է դնում հակամարտ կողմի հետ գոյություն ունեցող և օրըստօրե խորացող բարոյական ու արժեքային տարբերությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Vahagn says:

    Հարգելի Առավոտ, ի՞նչ կապ ունի այս նյութին կից նկարը: Սա հայակական բանակի զինոր է, ՀՀ ԶՈՒ համազգեստով, խդրում եմ հանեք:

    • Հարգելի Վահագն, ՊՆ հաղորդագրությունը նաեւ մեր բանակին է առնչվում՝ մասնավորապես, տեղեկատվական դաշտում Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ-ների որդեգրած մոտեցումների տարբերության մասին է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031