Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկաբույժ Ռոշալը, տեղեկանալով փոքրիկի մահվան մասին, առաջինն է հրաժարվել մասնակցել Մալախովի շոուին. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 21,2015 12:18

Մալախովի հրավերը ընդունել է աշխարհահռչակ մանկաբույժ Ռոշալը, որը, սակայն, տեղեկանալով փոքրիկի մահվան մասին, առաջինն է հրաժարվել մասնակցել շոուին՝ ասելով, որ դա իր համար անձնական ողբերգություն է, եւ ինքը հրաժարվում է երեւալ էկրաններին։

Հավելենք նաեւ, որ Ռոշալը շուրջ մեկ շաբաթ կապի մեջ է եղել փոքրիկի կյանքը փրկել ցանկացող բժիշկների հետ, ավելին՝ որոշ դեղամիջոցներ հենց ինքն է Մոսկվայից ուղարկել Հայաստան։

Չնկարահանված հաղորդմանը հրավիրված են եղել ՌԴ-ում հայտնի հայազգի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը, ՌԴ-ում բնակվող հայազգի հայտնի երգչուհի Ռոքսաննա Բաբայանը։

«ՉԻ» տեղեկություններով՝ հաղորդման մասնակցության հայտը հաստատած է եղել նաեւ ռուս դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան, որը Գյումրիում է ծնվել։ Նրա հայրը զինվորական է եղել եւ Գյումրիում ծառայության է եղել, երբ ծնվել է Սվետլանան։

Հունվարի 19-ին՝ փոքրիկի մահվան փաստը պատճառ է դարձել, որ հաղորդումը չնկարահանվի։ Հայաստանից մեկնած խումբը վերադարձել է Հայաստան։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031