«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը ասաց, որ եթե իմանար, թե ով է հունվարի 20-ին իր տան դարպասից նռնակ կախողը, ապա անձամբ կպատժեր նրան։
Ըստ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության՝ երեկ՝ ժամը 06.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ։ Փրկարարները վնասազերծել են նռնակը եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին։ Տեղեկացնենք, որ նշված տունը պատկանում է «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանին։
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Բագրատ Նավոյանը, նշված տանը արդեն 5 տարի է, ինչ չեն ապրում. «Ինձ այս սարքի կամ զենքի, նռնակի չգիտեմ, թե հիմա ինչ է, մասին տեղյակ է պահել պահակը։ Թշնամիներ չունեմ, մնում է քննությունը պարզի, թե ինչ էր դա։ Ախր այդ տանը մարդ էլ չկա, ու եթե նման բան են անում չբնակվող տանը, մի քիչ հեքիաթային է»:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում