Գյումրեցիներն այս օրերին իրենց անկոտրում կամքի շնորհիվ կարողացան անգամ ՌԴ իշխանությունների տրամադրվածությունը փոխել եւ, փաստորեն, պաշտպանում են մեր բոլորի պատիվը։
Մինչդեռ երեկ՝ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի օրը, Երեւանում ՀՀ նախագահի նստավայրի առաջ բոլորովին այլ պահանջներով ակցիաներ էին։ Չգիտես ինչու՝ «Նաիրիտի» աշխատակիցները չէին կարողացել եւս երկու օր սպասել, ապա միայն հերթական անգամ հավաքվել նախագահականի առաջ: Նույնը եւ հացադուլի դիմած ընտանիքը։ Հարգելի՛, իրապես հոգսաշատ քաղաքացիներ, ձեր պահանջները իշխանություններից, իհարկե, արդարացի են, սակայն երեկ դրանք հնչեցնելը, մեղմ ասած, տեղին չէր։
Երեկ եւ այսօր, եւ մինչ այն պահը, երբ մեր բոլորիս արժանապատվությունը ոտնահարած ՌԴ եւ ՀՀ իշխանությունները չեն դրսեւորի ադեկվատ պահվածք, մեր բոլորիս պահանջը պետք է լինի մեկը՝ ոճրագործը պետք է պատժվի Հայաստանում։
Եթե այս հարցում մեզ չհաջողվեց պարտադրել մեր կամքը, ապա վստահ եղեք՝ որեւէ այլ հարցում ձեր ձայնը Բաղրամյաև 26-ում հաշվի չեն առնելու:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում