Երազգավորսի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը շատ կարեւոր պնդում արեց։ Հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել, որ Վալերի Պերմյակովը փորձել է սահմանն անցնել հենց Երազգավորսի ուղղությամբ, Մխիթարյանը, որը հայկական բանակի պահեստազորի ավագ լեյտենանտ է, պատասխանեց, թե հայ-թուրքական սահմանի Երազգավորսի հատվածը
Գյումրիից ամենամոտ կետն է։ Բայց դա, ըստ գյուղապետի, չէր կարող իմանալ ընդամենը մեկ ամիս առաջ ռուսական սահմանապահ ուժերում ծառայած զինվորը։ «
Դեպի Երազգավորս ուղեւորվելու նրա որոշումը բազմաթիվ «եթե»-ներ է ծնում։ Մեկ ամսվա զինծառայողը չէր կարող իմանալ, թե սահմանի որ հատվածն է Գյումրիին ավելի մոտ։ Նա չէր կարող մեկ ամսվա ընթացքում տիրապետել սահմանին։ Եթե տեղանքը չգիտես, Գյումրիից գաս, փորձես անցնես էդ տարածք, շատ խնդիրների առաջ կկանգնես։ Եթե նրա մոտ երեք հատ բջջային հեռախոս կար, նա կարող էր ինֆորմացիա ստացած լիներ,
իրեն կարող էր ուղղորդող լիներ։ Ինքը միայնակ ոչինչ չէր կարող անել, եթե իրեն չուղղորդեին սահման։ Ես այդպես եմ ենթադրում»։
Կարդացեք նաև
Նշենք, որ հասարակության մի ոչ փոքր հատված հակված է կարծելու, որ Պերմյակովը կա՛մ հայտնաբերվել է հայ իրավապահների կողմից եւ հանձնվել ռուսներին, կա՛մ նրան հատուկ հնարավորություն են տվել դեպի սահման
գնալու, որպեսզի այնտեղ իրենց ծառայակցին ձերբակալեն ռուս
սահմանապահները։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարում՝ Պերմյակովին Հայաստանին հանձնելու վերաբերյալ «Էխո Մոսկվիի» իրականացրած հարցման արդյունքներն են: