Հանրահավաքների վերսկսման վերաբերյալ հարցերին պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
– Հանրահավաքային շարժումը դադարեց, հետո խոսվում էր, որ թեժ աշունը տեղափոխվում է, թեժ գարուն կլինի, հիմա լինելո՞ւ է թեժ գարուն, թե չի լինելու:
– Եկեք էմոցիոնալ ձեւակերպումների մեջ չընկնենք։ Կլինի այն, ինչ որ կանենք։ Այն, ինչ խոստացել ենք, մենք անում ենք դա հիմա։ Թեժ կլինի, ինչ կլինի՝ չգիտեմ։ Իսկ ձմեռը թեժ չէ՞ր։ Ձմեռը ամբողջ երկրով մեկ տնետուն ենք ման եկել։
– Ի՞նչ եք արել։
Կարդացեք նաև
– Խոսել ենք մարդկանց հետ, փորձել բացատրել՝ մենք ինչ ենք ուզում, հասկանալ իրենց տրամադրությունը, փորձել ենք բացատրել մեր քայլերի տրամաբանությունը՝ ինչը ինչու ենք անում։
– Հետո՞, հասկացա՞ք, դրանից հետո ի՞նչ է լինելու։
– Հիմա կամփոփենք մենք այդ ամենը, նաեւ քաղաքական ուժերի տեսակետները կամփոփենք, կփորձենք ձեւավորել մի տեսակետ, որը կլինի ընդհանուր ե՛ւ քաղաքական ուժերի, ե՛ւ հասարակության համար, ու դրանով կգնանք առաջ։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում