Ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, վարչապետին, Վեհափառին ու մյուսներին մեկնել Գյումրի, մասնակցել անմեղ զոհերի հոգեհանգստի արարողությանը, լինել ժողովրդի կողքին, սգո օր հայտարարել, արժանապատիվ սգալ ողբերգությունը։
«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը կասկած չունի, որ այդ հապաղումն ուղղակիորեն պայմանավորված էր Վլադիմիր Պուտինի զանգով։ «Ռուսաստանի վարքագծի հետ էր կապված, քանի դեռ Ռուսաստանի արձագանքը չկար, մեր իշխանությունը քայլեր չէր ձեռնարկել։ Փաստորեն, քայլեր անելու համար բավարար էին մի քանի ռուսական լրատվամիջոցներով գրառումները, հաղորդումները, Պուտինի զանգը, որից հետո իշխանությունները թեթեւացած շունչ քաշեցին ու հրապարակային քայլ կատարեցին։ Նկատի ունեմ Սերժ Սարգսյանի ցավակցությունը։ Մինչդեռ, եթե ունենայինք ընտրված իշխանություն, դրանք սկզբում կլինեին, ցավում եմ, որ ՀՀ ներկա իշխանություններն իրենց ազատության աստիճանով շատ ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում, քան Խորհրդային Միությունում 60-ական թվականներին»:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև