Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ. «Կլինի ռուսաստանյան դատավարություն». ԳԱԼԱ

Հունվար 20,2015 23:03

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, հետագա զարգացումների, սպանության գործով մեղադրյալ զինվորականի հետագա դատավարության շուրջ ՌԴ իշխանությունների դիրքորոշման եւ այլ հարցերի մասին:

-Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի  ընթացքում Վ. Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կկատարվեն սեղմ ժամկետներում  և մեղավորները օրենքով նախատեսված պատիժ կստանան: Խնդրում եմ պարզաբանել, որ երկրի օրենքի մասին է խոսում ՌԴ նախագահ Վ. Պուտինը:

Պեսկով. Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է:

– Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը  ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել սպանվածների հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Խնդրում եմ հստակեցնել, ե՞րբ է Վ. Պուտինը առաջին անգամ իր ցավակցությունը հայտնել հայ  ժողովրդին:

Պեսկով. Հենց հանցագործության օրը, ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը և Պաշտպանության նախարար Ս. Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել իրենց հայ կոլեգաների հետ և նրանք ՌԴ ամբողջ ղեկավար կազմի անունից՝ այդ թվում և Վլադիմիր Պուտինի, իրենց ցավակցությունն են հայտնել հայ գործընկերներին և ամբողջ հայ ժողովրդին:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «ԳԱԼԱ»-ի կայքում:

Ձայնագրությունը` ստորեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031