Հունվարի 20-ին, ժամը 15.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի սենյակներից մեկում, հայտնաբերվել են արկղեր՝ պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽ-ն և փրկարարական ջոկատը սակրավորներով:
Պարզվել է, որ շենքի 5-րդ և 6-րդ հարկերի սենյակներում՝ արկղերի մեջ, հայտնաբերվել են ինքնաշեն 188 հատ պայթուցիկ պայթուցիչներով և մոտ 500 գ ամունալ:
ՀՀ ՊՆ N առանձին ինժեներասակրավորական գումարտակի սակրավորներ` ինժեներական զորքերի վարչության պետի տեղակալի գլխավորությամբ, ովքեր պայթուցիկները տեղափոխել են զորամաս` ոչնչացման համար:
ԱԻՆ