2012թ. ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Նոր Վարագավանքում, քննարկել դրա վերանորոգման հարցը: 2012թ. սկսվեց վանական համալիրի նորոգումը: Այն կատարվեց «Իդեալ համակարգի» սեփականատեր Նորայր Խաչատրյանի միջոցներով: Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանն ասաց, որ Ն. Խաչատրյանը մորական կողմից Վարագավան գյուղի թոռ է: Գյուղապետը չգիտի, թե Խաչատրյանը որքան գումար է ներդրել վանական համալիրի նորոգման նպատակով:
Որոշ տեղեկություններով՝ նա այդ գործի համար նվիրաբերել է 1 միլիոն ԱՄՆ դոլար: Վերանորոգման ընթացքում Բերդի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ դժգոհություն էին արտահայտել կատարված աշխատանքների որակի վերաբերյալ: Սամվել Մանուչարյանն ասաց, որ ինքն այդ մասին չի լսել: Նրա վկայությամբ՝ 2-3 ամիս առաջ նորոգման աշխատանքներն ավարտվել են,վերանորոգվել է վանական համալիրի շուրջ 70 տոկոսը: Թե վանական համալիրի մնացած հատվածը ե՞րբ, ո՞ւմ միջոցներով կնորոգվի՝ Սամվել Մանուչարյանը չգիտի: Համայնքի ղեկավարն ասաց, որ վանական համալիրը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության ընկերության հաշվեկշռում:
Այնտեղ, երբեմն, հոգևոր արարողություններ՝ կնունքներ, պսակադրություններ են կատարվում, շատ հավատացյալներ, զբոսաշրջիկներ են գալիս Բերդի տարածաշրջանից, Հայաստանի տարբեր վայրերից,արտասահմանյան երկրներից: Վանական համալիր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ինչր դյուրացնում է Նոր Վարագավանք մարդկանց հոսքը: Ամեն տարի սեպտեմբերի վերջին Նոր Վարգավանքում Վարագա Սուրբ Խաչի տոնն է, Սուրբ Էջմիածնից այստեղ է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար, մատուցվում է տոնական պատարագ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Օ՜հ, մեր չքնաղ վանքը,,
Վանք նորոգելն, անշուշտ, Աստուածահաճոյ գործ է: Բայց կոնկրետ Շամշադինում մի մեծ խնդիր կայ, որ չեմ կարող շրջանցել՝ վազաշէն-Պառաւաքար ճանապարհը, որ թշնամու ուղիղ նշանառութեան տակ է:
Մի քանի տարի առաջ զինուորականներ զոհուեցին այդ հատուածով անցնելիս: Ու արդէն քանի տարի է այլընտրանքային հանապարհը (մօտ 2-3 կմ) տակաւին պատրաստ չէ: Ամէն բանի փող կայ, բայց նման հրատապ խնդիրների համար՝ ո՞չ:
Մեծ շուքով Նոր Տարի ես նշում ՍՍ, նոյնսիկ ասում են հին Նոր տարին էլ հետը (համազգային սգի օրերին):
Բա մենք էլ ենք ուզում Ամանորին գիւղ գնալ մեր տատուպապի մօտ: Ամէն անգամ եթէ գիշեր է, ճամփի այդ մասնում ավտոյի լոյսերն անջատում ենք, որ թշնամին չկրակի:
Լաւ, մի՞թէ դու, որպէս դէ յուրէ (սակայն ոչ դէ ֆակտո) ՀՀ նախագահ կարեւոր հարցը երկրորդականից չես տարբերում: Գիւմրիում ընտանիքի սպանդ արեցին, մէկ շաբաթ էր լեզուդ քարկապ էր ընկել, ծպտուն չէիր հանում: Յետոյ էլ պարզուեց Էրդողանի հետ «չաթ» ես անում՝ «փարթի» գնալ, թէ չէ:
Քանի տարի պիտի սպասենք, որ ռազմավարական նշանակութեան էդ ճամփէն սարքես: Թէ՞, (հազար ներողութիւն) քո գործը միայն զինուորներին յետմահու շքանշաններ տալն է: Բակո Սահակեանի հետ մրցում ես կպնում՝ ով շատ մեդալ կը տայ: