Այսօր ժամը 16.40-ի սահմաններում, երբ Գյումրու ռուսական ռազմաբազայում երկու երկրների ՝ ՀՀ և ՌԴ քննչական կոմտեների ղեկավարները խորհրդակցություն էին անցկացնում Վալերի Պերմայկովի գործը համատեղ քննելու մեխանիզմ մշակելու մասին, հարյուրավոր գյումրեցիներ և հանրապետության տարբեր շրջանների բնակիչներ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ սպասում էին փոքրիկ Սերյոժայի Գյումրի տեղափոխմանը:
Գյումրու կենտրոնում քայլելու տեղ չկար. այստեղ էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանն ու առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Կարդացեք նաև
Անհնարին է նկարագրել, թե ինչ կատարվեց փոքրիկին Սուրբ Նշան եկեղեցի տեղափոխելու ժամանակ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հոգեհանգստի կարգ կատարեց, հավաքվածները նրա հետ աղոթք բարձրացրեցին առ Աստված Ավետիսյանների ընտանիքի հոգիների հանգստության համար:
Վարչապետն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ ամեն ինչ արվում է ժողովրդի խնդրանքն ու պահանջը բավարարելու, ոճրագործության մեղավորներին արժանի պատիժ սահմանելու համար: Մինչ այս պահն էլ գյումրեցիները չեն հեռացել Սուրբ Նշան եկեղեցուց. Վարդանանց հրապարակում մոմավառություն է:
Մանրամասները տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ