Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողները փակեցին Աղվան Հովսեփյանի ավտոշարասյան ճանապարհը՝ պահանջելով մանրամասներ ներկայացնել Պերմյակովի գործից. (Տեսանյութ)

Հունվար 20,2015 20:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազամաբազա այցելեցին ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ղեկավարները: Վերջիններս մոտ 3 ժամ մնացին ռազամաբազայի ներսում, որտեղ պահվում է Վալերի Պերմյակովը: Երբ դուրս եկան, լրագրողները կանգնեցին ավտոշարասյան դիմաց՝ փակելով նրանց ճանապարհը: Լրագրողները պահանջում էին, որ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը որոշակի մանրամասներ ներկայացնի այս գործից, սակայն մեքենայից դուրս եկավ նրա խորհրդական Սոնա Տռուզյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ ստորագրվելու է երկկողմանի փաստաթուղթ, որի արդյունքների մասին կներկայացնեն լրացուցիչ. «Կողմերը ձեռք են բերել հստակ պայմանավորվածություն՝ այն մեխանիզմների շուրջ, որ թույլ կտա իրականացնել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Ինչպես հանրության մոտ, այնպես էլ նախաքննական մարմնի մոտ բնականաբար կան մի շարք հարցադրումներ,որոնք կարիք ունեն պարզաբանման»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Նա նաև ասաց, որ այս գործի մի մասով ռուսական կողմն ունի լիարժեք քննություն իրականացնելու անհրաժեշտություն, կարիք, մյուս մասով նաև մենք:

Սոնա Տռուզյանն ասաց, որ քննչական կոմիտեի առաջնահերթ խնդիրն է ապահովել հանրությանը հուզող և քրեական գործում քննությամբ պարզաբանման ենթակա բոլոր հարցերի լիարժեք բացահայտումը, որքան էլ հանրությունը տեղեկատվություն ստանալու հրատապ պահանջ ունենա, արդյունքների, ապացույցների բովանդակության մասին կհայտնեն ավելի ուշ, որպեսզի չխոչընդոտվի նախաքննության ընթացքը:

Այն հարցին էլ, թե հայ քննիչները հարցաքննե՞լ են Պերմյակովին, Սոնա Տռուզյանը պատասխանեց, որ նրան ձերբակալելու ու ռուսական ռազմաբազա տեղափոխելու առաջին օրը հայ քննիչները ներկա գտնվել են նրա հարցաքննությանը, իսկ ընթացքում ձեռնարկվող քննչական գործողությունների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորը գտնվում է ռուսական բազայում, որը Հայաստա՛նի տարածք է: Սպանդի մեջ կասկածվող ռուս զինվորը կոպտորե՛ն խախտել է ՀՀ օրենքը: Այսինքն՝ ՀՀ իրավապահ մարմինները պիտի ԱՆՄԻՋԱՊԵՍ գնան և կալանավորեն մեղադրյալին: Սա՛ է օրենքը:

    Սեփական քաղաքացիների հանդեպ ՀՀ իրավապահ մարմինների դուխը 1000 է: Որտեղ է հիմա՛ ձեր «դուխը». գնացե՛ք ու ձերբակալե՛ք հայ ընտանիքին ոչնչացրած ոճրագործ կասկածյալին, այլ ոչ թե ՎԱԽԿՈՏ թատրոն խաղացեք ու «մասոնական դավադրանք» որոնեք:

  2. Armen Karapetyan says:

    ԱՍՈՒՄ ԵՆ, ԱՄԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԻ Է։ ԵՍ ԿԱՍԵՅԻ ՆԱև ԱՅԴՊԻՍԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐ… ՑԱՎՈՎ ՊԻՏԻ ՆՇԵՄ, ՈՐ ԻՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԹԷ ՈՎ ՈՒՆԻ ԶԱՅՆԱԳՐՈՂ և ՆԿԱՐՈՂ ՀԵՌԱԽՈՍ ԿԱՐՈՂ Է ԼՐԱԳՐՈՂ ԱՇԽԱՏԵԼ։ ԻՆՉՊԻՍԻ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՈՒՆ, ԱՆԿՐԹՎԱԾՈՒԹՅՈՒՆ և ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ ՄԻ ՀԱՏ ՄԵՆԱԿ ԼՍԵՔ ԽՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ «ԼՖԻԿ» –ԻՑ ԿԱՄ ԱՅԼ «ՀԱՍՏԱՎԶԻՑ » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԵՐՑՆՈՂԻ ԾԻԾԱՂԸ և ՏՎԱԾ ՀԱՐՑԸ։ ՀԻ—ՀԻ—ՒՑ ԲԱՑԻ, ՈՉԻՆՉ։ ԿԱՐԾԵՍ ԵՐԵԿ ՄԻԱՍԻՆ ԵՆ ԵՂԵԼ «ՍԱՈՒՆԱՅՈՒՄ», ԱՅԴՔԱՆ ՄՏԵՐՄԻԿ և ԴԱՏԱՐԿ ՀԱՐՑ։ «ՍԻՐԵԼԻՆԵ՛ՐՍ», ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԻ ՔԻՉ ՆՄԱՆ Է ԼԱՎ ՔՆՆԻՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ; «ՀԱՐՑԸ ՏՈՒՐ և ԼՌԻՐ, ԴԻՄԱՑԻՆՏ ԼՌԻՎ ԿՊԱՏՄԻ։ ԻՆՉՔԱՆ ԵՐԿԱՐ ԼՌԵՍ, ԱՅՆՔԱՆ ԵՐԿԱՐ ԿՊԱՏՄԻ» ։ ՄԻ ՔԻՉ ԷԼ ԿԱՐԴԱՑԵՔ, ՕԳՏԱԿԱՐ Է, ՄԻԱՅՆ ՉՀԱՐՑՆԵՔ ԹԷ Ի՞ՆՉ։
    ՀԻՄԱ ԱՅՍ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ։ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԸ ԱՅԴ ՏԱՆԸ ՉԻ ԷԼ ԵՂԵԼ։ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ «ԽՈՐՆ» ԵՆ ՔՆԱԾ ԵՂԵԼ…
    ՍԱ ԱՊՏԱԿ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆՆ և ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆԸ։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՔ ԶԻՆՎՈՐԻՆ։ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆԵԼՈՒ։ ՊԱՐԶԵԼ ՉԵՔ ԿԱՐՈՂ, «ՄԱՍՆԱԳԵՏ» ՉՈՒՆԵՔ, ԶԻՆՎՈՐՆ ԷԼ ՇԱՏ ԲԱՆ ՉԳԻՏԻ, ԻՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ։ ԻՍԿ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏԱՆՈՒՄ ԷԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱԶԱՅԻ ՎՐԱ, ՆՐԱՆՔ ԳՈՐԾՈՒՄ ԷԻՆ Ի ՇԱՀ ԹՇՆԱՄՈՒ։ Ի՞ՆՉՈՒ։ ՈՐՈՎՀԵՏԵՎ, ՔԱՆԻ ԴԵՌ ԵՐԿԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ԹԱԼԱՆՉԻ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲԸ, ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ԱՐՏԱԳԱՂԹ, ՔԱՆԻ ԴԵՌ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴԻ ԶԵՆՔ ԳՆԵԼ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆՔ ՈՉ 150 ՄԻԼԻՈՆ, ԱՅԼ 12.5, ՔԱՆԻ ԴԵՌ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆՔ …ՌՈՒՍԸ և ՆՐԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է։ ԵՍ ԿԱՍԵԻ 5 ԲԱԶԱ, ՂԱՐԱԲԱՂ – ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԷԼ ԿՏԱԻ ԹՈՂ ՌՈՒՍԸ ՀՍԿԵՐ։ ԴԵ ԹՈՂ ԹՈՒՐՔԸ ՓՈՐՑԵՐ ԶԻՆՎՈՐ ՍՊԱՆԵԼ…ՀԱՅԻ ԽԵԼՔ… ԲՂԱՎՈՒՄ ԵՆՔ, ՀԵՏՈ ՆՈՐ ՄՏԱԾՈՒՄ։ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ՆԵՐՍՈՒՄ Է…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031