Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայերին նոր սկզբի հիմքեր դնել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձում նշել է. «Արդեն 8 տարի է, ինչ մեզ հետ չէ Հրանտ Դինքը, ով փորձում էր իր զգացումներով եւ մտքերով լուսավորել Օսմանյան կայսրությունից Թուրքիայի հանրապետությանն անցած կարեւոր խնդիրներից մեկը։
Դինքի հարգարժան ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր սիրում են Դինքին, համբերություն ենք մաղթում։ Հրանտ Դինքը Անատոլիայի թանկարժեք մի մտավորական էր, ով ճանապարհներ էր փնտրում հայերի եւ թուրքերի համատեղ ապագան կառուցելու համար։
Այս համատեքստում, հայ-թուրքական բարեկամությանը հավատացող բոլորին հրավիրում ենք նոր սկզբի համար աջակցություն ցույց տալ եւ ուզում ենք դիմել բոլոր հայերին.
Կարդացեք նաև
Թուրքիան նախկինում էլ հայտարարել էր, որ պատերազմի պայմաններում ստիպված է եղել կիրառել պարտադիր գաղթի քաղաքականություն, որի պատճառով ոչ մարդկային հետեւանքներ էին եղել։ Թուրքիան կիսում է հայերի ցավը ու վճռական ջանքեր գործադրում երկու ժողովուրդների միջեւ կրկին զգացմունքային կապեր ստեղծելու համար։ Մեր հարաբերությունները պատանդ վերցրած թշնամանքը հաղթահարելու համար եւ գլխավորապես երկխոսության միջոցով շարժվելու անհրաժեշտության մասին ամենավճռական արտահայտությունը 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձն է։ Ժամանակը, որ կանգ է առել 1915-ին, կշարունակվի, երբ մեծ տրավման հետեւում թողնելու ճանապարհով տաբուները քանդվեն։ Թուրքիան իր անունից այդ կետը հաղթահարել է։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` News.am-ի կայքում: