Հինգշաբթի օրը` հունվարի 22-ին կառավարության հերթական նիստին կներկայացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի նախագիծը, որին, միանշանակ, հավանություն է տրվելու կառավարության կողմից:
Ըստ Սերժ Սարգսյանի հրամանագրի նախագծի, առաջարկվում է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ազատել Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջից:
Ըստ նախագահի մեկ հրամանագրի նախագծի, հավանություն կտրվի փոխվարչապետ եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող նշանակելուն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահը Վաչե Գաբրիելյանին նշանակել էր Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ