Քիչ առաջ հոգեհանգստյան կարգ մատուցվեց Ս. Սարգիս եկեղեցում
Այսօր` հունվարի 29-ին, ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյան ընտանիքի անդամների: Աղոթքի մեջ հիշվեցին նաև Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորները:
Արարողությունն անցկացրին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա Մուրադյանը:
Արարողության ավարտին Տ. Շահեն հավատացյալներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանի մխիթարության խոսքերը՝ ցավակցություն հայտնելով թե՛ Ավետիսյանների հարազատներին, թե՛ ամբողջ հայությանը: Նա կոչ արեց լինել միասնական, ինչպես Սարդարապատում էինք, ինչպես Արցախում էինք, քանի որ վայրենու դաժանության ձեռագիրը դարերի ընթացքում չի փոխվում:
«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Այ Էլիզա ջան, այ Կճոյանի մոմլո խոսնակ, բա սա լո՞ւր է, որ ուղարկել եք լրատվական կայքերին, իմաստը ո՞րն է, իբր տեսեք-տեսեք մենք էլ ենք սգում հա՞, յեքա մարդ եք, գնացեք թաղում-հարսանիք արեք, փող աշխատեք, թե չէ էս ի՞նչ նյութ է որ: