Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունին՝ Գյումրիի դեպքերի մասին. «Շատ լրագրողներ իրենց ավելի բանական հայ դրսեւորեցին, քան որոշ չինովնիկներ»

Հունվար 20,2015 18:30

Aravot.am-ը երգիչ, երգահան Վահան Արծրունուց հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Գյումրու դեպքերի հետ կապված՝ որպես մտավորական եւ քաղաքացի: «Բոլորիս համար սա նախ ահավոր վիշտ է, բայց նաեւ որպես իրադարձություն հստակ  թեստ է, որով պետք է անցկացնենք  բոլոր հասկացությունները, մեր արժեհամակարգը, պատկերացումները՝ ե՛ւ մեր դաշնակիցների նկատմամբ, ե՛ւ մեր ներսում տիրող տարաձայնությունների մասին: Ես ամեն ինչին հետեւում եմ ինտերնետով ու լրատվամիջոցներով, բայց անհասկանալի է գնահատականը որոշ չինովնիկների, ապշեցնում են խնդիրը թեթեւացնելու, այլ մեկնաբանություն տալու նրանց փորձերը»:

Այս ամենի համատեքստում  անդրադառնալով իշխանությունների կրավորական պահվածքին, արվեստագետը նշեց. «Ինձ թվում է արդեն իշխանական ավանդություն է դարձել. երբեւիցե մեր իշխանությունները միանգամից չեն արձագանքել, նման դեպք քսան տարիների ընթացքում չի եղել: Ցավոք սրտի, մեր բոլոր երեք իշխանություններն էլ հետեւում են գործընթացին, իրադարձությունների զարգացմանը, հետո ուշացած տալիս որոշակի արձագանք: Դա իրենց որդեգրած քաղաքականության տեսակի արտահայտումն է: Եթե նրանք մնացած կարեւորագույն իրադարձություններին՝ ներքին եւ արտաքին կյանքի, երբեւէ չեն արձագանքել, ինչպե՞ս կարող էինք սպասել, որ այս իրադարձությանը կարձագանքեն, այն էլ այս դեպքում, երբ խոսքը գնում է այնպիսի դաշնակցի մասին, ինչպիսին է Ռուսաստանը, որից կախված են ամեն ինչով: Այսօր շատ լրագրողներ իրենց շատ ավելի բանական հայ դրսեւորեցին, քան որոշ չինովնիկներ, որ ի պաշտոնե պարտավոր էին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    iիրավացի եք,այդպես ՝էլ դեռ պետական մտածողություն չունենք,կամ պարզամիտ ենք կամ աթոռապաշտ….գորգիսյաններ ու մոնթեներ են հարկավոր,այլապես կորած ենք;Եթե չեն կարողանում ,ուրեմն թող ղեկը թողնեն նրանց

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031