Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով, այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբից:
«Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում պարտադիր ժամկետային զինծառայության անցած վերջին զինծառայողները կզորացրվեն 2016թ. գարնանը», – հայտնել են շտաբից՝ նշելով, որ այդ որոշումն ընդունվել է նախորդ տարի ու կապ չունի Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ:
Ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ, այդ թվում՝ երկու տարեկան և վեց ամսական երեխաների:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ