Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ողբերգությունում Մոսկվայի՝ հայկական սխալը. Ведомости

Հունվար 20,2015 17:47

Երկրի առաջին դեմքերի լռությունը և տուժող կողմից ներողություն խնդրելու ուշացումը միշտ չէ, որ արտաքին քաղաքականության վարման ճիշտ տարբերակ է, հատկապես, եթե խոսքը մերձավոր դաշնակցի մասին է՝ գրում է «Վեդոմոստի» պարբերականը՝ անդրադառնալով Գյումրու ողբերգությանը:

«Ռուսաստանում սոցիալական ցանցերում շատերը զարմանում են, թե ինչու հայ ընտանիքի սպանությունը, որի մեջ մեղադրվում է ռուս դասալիք զինվոր Վալերի Պերմյակովը, Գյումրիում բուռն զգացմունքային արձագանք է ստացել: Ոմանք նույնիսկ արտաքին ուժերի միջամտությունն են նշմարել այդտեղ», – գրում է հրապարակման հեղինակը՝ բուռն արձագանքի պատճառը տեսնելով Հայաստանի փոքր երկիր լինելու և ամուր ընտանեկան կապերի մեջ:

Շարունակելով՝ նա գրում է, որ դաժան սպանությունը երկկողմ համաձայնագրով Մոսկվայի կողմից ստանձնած պարտավորությունների առնչությամբ հարցեր է առաջացնում. «1997թ. Օգոստոսի 29-ի Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու մասին համաձայնագրով երկրի տարածքում ռուս զինծառայողների կատարած հանցագործությունները հետաքննում են տեղական իշխանությունները՝ համաձայն Հայաստանի օրենքների: Բացառություն կարող են լինել, եթե հանցագործությունը կատարվել է Ռուսաստանի դեմ և ռազմական հանցագործությունները: Եթե Պերմյակովին չեն հանձնել Հայաստանին, քանի որ նա ինքնակամ լքել է զորամասը, կամ հիմնվում են սահմանադրության [Ռուսաստանի քաղաքացուն այլ երկրին հանձնելու] արգելքին, դա այնքան էլ համոզիչ չէ. [ՌԴ] սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է միջազգային իրավունքի առաջնահերթությունը»:

Բայց խնդիրը միայն իրավական նրբությունները չեն, կարծում է հեղինակը, Երևանը Մոսկվայի այն քիչ դաշնակիցներից է, որն Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ ապացուցեց դա. «Ըստ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովի, մարդիկ փողոց էին ելել բարեկամական երկրի  պաշտոնատար անձանց կողմից հրապարակայնորեն ներողություն խնդրելու բացակայության պատճառով»:

Նրա համոզմամբ, եթե Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով ներողություն խնդրեր, որին հաջորդեին մեղավոր սպաների պաշտոնանկությունները, ապա դեպքը այդպիսի արձագանքի չէր արժանանա:

«Հանցագործության համար ներողություն խնդրելը չի վնասի գերտերության մեծությանը, որն իրականացրել է առանձին մի ստահակ: Դրանց բացակայությունը կամ ուշացումը, կոպիտ սխալ է, որը հղի հակամարտելու գիտակցությամբ և հարևանների դեմ առճակատմամբ: Մոսկվայի համար օգտակար կլիներ առավելագույնս բաց դատավարություն անցկացնել, հակառակ դեպքում նա վտանգում է իր հարաբերությունները առանց այն էլ քիչ մնացած դաշնակիցների հետ», – եզրափակում է հեղինակը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031