Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովին հանձնելու պահանջով ստորագրահավաք Վանաձորում

Հունվար 20,2015 17:34

Քաղաքացիական նախաձեռնող խմբի երիտասարդները  հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին  ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով Վանաձորում իրականացնում են ստորագրահավաք:

Ստորագրահավաքի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազից պահանջում են պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով և պաշտոնական գրությունը հրապարակել, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության նախաքննությունը և դատաքննությունը իրականացնել առավելագույն հրապարակային և թափանցիկ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու, նրա կալանքը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կրելու և քննչական մարմինների  կողմից նրա նկատմամբ քննչական գործողությունները անխափան իրականացնելու պահանջի ներքո, ինչպես նշում են քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամները, 3 ժամվա ընթացքում ստորագրել է ավելի քան 300 մարդ:

Երիտասարդները նաև նշեցին, որ շատ մարդիկ, ովքեր ստորագրում են պահանջի ներքո պատրաստակամություն են հայտնում մասնակցելու ցույցերի և իրենց միասնությունն են հայտնում գյումրեցիների և երևանցիների պահանջին: Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ ակցիան ոչ թե հակառուսական է, այլ նրանք հանդես են գալիս հստակ պահանջով, որն ուղղված է ՀՀ Կառավարությանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031