Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զ.Փոստանջյանի պահանջագիրը Վ.Պուտինին

Հունվար 20,2015 17:20

Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին,

Պատճենը՝ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ՝ Յուրի Յակովլևի Չայկային

 

Պահանջ

Հարգելի պարոն Պուտին,
Վերջապես, մեծ ուշացումով Դուք՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջին դեմք, հեռախոսազանգով ցավակցեցիք զոհվածների ազգականներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին՝ կապված մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ զոհվեց մի ամբողջ ընտանիք, իսկ վեց ամսական փոքրիկի կենաց և մահու պայքարը, ցավոք, ավարտվեց մահով:

Հայաստանի քաղաքացիները գիտակից ըմբռնումով են մոտենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ստեղծված աննախադեպ դժվարին քաղաքական և տնտեսական իրավիճակին: Սակայն այդ պայմանները չեն արդարացնում Ձեր երկարատև լռությունը և անօրեն վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը:

p2

Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունն աշխարհում միակ վայրն է, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միաժամանակ թույլատրվել է պետական սահմանի պաշտպանությունն ու զինվորական ռազմաբազայի գործունեությունը:

1992 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է պայմանագիր «Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ-ի Սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրա գործունեության մասին»: Այդ ժամանակ Հայաստանը՝ իբրև Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, պետական սահմանի թուրքական և իրանական հատվածների պաշտպանությունը փոխանցեց ռուս սահմանապահներին:

1995 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի անփոխհատույց գործունեության մասին աննախադեպ պայմանագիր, համաձայն որի՝ ռուսական ռազմաբազայի ծախսերի մի մասն իր վրա է վերցնում Հայաստանի Հանրապետությունը, և այդ պայմանագիրը վերջերս երկարացվել է ևս 49 տարով:
Վերոհիշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմանի հարգանք, երկկողմանի հետաքրքրություն և երկկողմանի համագործակցություն: Այս պայմանագրերից Ռուսաստանի շահերը ոչ միայն ահռելի են, այլև այլընտրանքը չունեցող: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ռուսաստանյան կողմի օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բանական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում (սկսած Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանին չորս միլիարդի զենք վաճառելուց, վերջացրած՝ Գյումրիի ողբերգությամբ):

Միջպետական հարաբերություններում և պրակտիկայում ընդունված է բացարձակ այլ վարք այն ողբերգության պայմաններում, որը տեղի ունեցավ Գյումրիում, երբ ըստ նախնական վարկածի՝ ռուսական ռազմաբազայի ծառայողը ներթափանցել է հայ ընտանիքի տուն, գազանաբար սպանել վեց մարդ, մահացու վիրավորել վեց ամսական երեխայի, և որտեղ, բնականաբար, հանրությունը հատկապես ուշադիր հետևում է միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը:

Տուժած ընտանիքին և հայ ժողովրդին Ձեր անունից հղած ցավակցության ուշացած խոսքերը չմեղմեցին մեր վիշտը, իսկ Ձեր հայտարարությունը, որ «բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենակարճ ժամկետներում և մեղավորները կպատժվեն ըստ օրենքի» վստահություն չի ներշնչում: Սա պայմանավորված է այն փաստով, որ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների ձեռքով Հայաստանի Հանրապետության սահմանը խախտողի փոխանցումը 102 ռազմաբազայի հրամանատարին խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի ու «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) և  «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի  մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Պայմանագրերը:

Ստեղծված իրավիճակում՝ խուսափելով միջպետական հարաբերությունների առճակատումից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու ողջ աշխարհի հայությունն ակնկալում է Ձեր ողջամիտ որոշումը՝ վերականգնելու օրինականությունն ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին անհապաղ հանձնելու առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

 

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ասում են Պուտինը սա կարդալուց հետո հեկեկացել է և սկսել է հրաժարականի դիմում գրել, հազիվ են համոզել ու հետ պահել…

  2. dyadyur says:

    Հրանտ Պապիկյան,իզուր եք հեգնում:Նույնիսկ նախորոք համոզված լինելով,որ այս կամ այն դիմումը,խնդրանքը,ուղերձը և նմանատիպ այլ փաստաթուղթը մերժվելու է,դիմելն անհրաժեշտ է:Հենց թեկուզ նրա համար,որ հետագայում մյուս կողմը հնարավորություն չունենա ,,արդարանալ,,ասելով ` ,,դուք երբ? խնդրեցիք,պահանջեցիք և այլն,որ մենք մերժեցինք,,: Արդարադատություն իրականացնող մեր մարմինները մինչև այսօր գրավոր չեն պահանջել այդ տեռորիստին հանձնել իրենց, քննությունը մեր քննիչների կողմից իրականացնելու միջնորդությամբ (համենայն դեպս նման հաղորդակցություն պաշտոնապես չի եղել):Ինչպես երևում է,ամեն բան խոսվել է բանավոր` սակարկության մակարդակով:Չէ որ այս ամբողջը իրավաբանական վեճ է:Ուստի այն պետք է իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթի տեսք ստանար:Իսկ բանավոր ,,զրույցների,, արդյունքում այս գործը մերոնք վեր են ածել իրավաբանական կազուսի:Իսկ ինչպես հայտնի է, կազուսը հանգուցալուծվում է զոռբայության միջոցով: Ցավոք սրտի, դա է պատճառը,որ արդյունքում ունենք այն,ինչ ունենք:

  3. dyadyur says:

    Ներողություն!!!- – վերևից` 7-րդ տողում պետք է լինի հաղորդագրություն:

  4. Ռուբեն says:

    իսկ դու հայր մերն ասա ,որ մոսկվայում է

  5. ՄԱՆՎԵԼ says:

    Շնորակալություն;Թող բոլոր տղամարդիկ / ղեկավար/ լաչակ կապեն:

  6. Մայիս says:

    Զարուհի ջան լավ ա գրված բայց էս մի քանի տողը արժեր ավելացնել՝ …..Միաժամանակ ձեր ուշադրությանն եմ հրավիրում այն փաստը, որ վերջապես հայ ժողովուրդը հասկանում է, մանավանդ վերջին եղեռնագործությունից հետո, որ ռազմաբազան, բացի ռուսական շահերի պաշտպանությունից այլ գործառույթ չի կարող իրականացնել՝ մասնավորապես հանդես չի կարող գալ հայերիս համար որպես ,,անվտանգության երաշխիք,, ինչպես միամտաբար կարծում էին Հայաստանում շատերը։ Ուստի առաջարկում եմ վերանայել Ձեր կայսերապաշտական պլանները և հետևաբար հրաժարվել Հայաստանը որպես Ձեր երկրի ֆորպոստ ծառայեցնելու դոկտրինայից, որի իրականացմանը այնպիսի ուժգնությամբ նվիրվել են Ձեր լակեյները Հայաստանում և որի շնորհիվ երկիրը տնտեսապես վերածել են անապատի, իսկ քաղաքականապես մի Իզգոյ երկրի….։

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ցավակցությունն ու ներողությու՛նը պաշտոնական պիտի լինի. պետության անունից ,այլ ոչ հեռախոսազարգերի միջոցով:

    Եթե հայոց բանակն իրականում այդքան մարտունակ է, ինչու՞ է օտար ռուսը կանգնած հայի սահմանին:

  8. Հրանտ Պապիկյան says:

    Մեկը ջանասիրաբար ճիպոտով հարվածում է ջրափոսին:
    Հարցնում են՝- ինչ ես անում?:
    -Կոկորդիլոսներին քշում եմ…:
    -Բայց այդտեղ կոկորդիլոս չկա…
    – Դե որ ես չքշեմ, կհավաքվեն…
    Ասածս այն է, որ այդ ճիվաղին Հայաստանում էլ դատելու են, և հաստատ ամեն ինչ պարզվելու է… և ամենևին ոչ այն պատճառով, որ որոշ մարդիկ երևակայական կոկորդիլոսների դեմ ՛՛անձնուրաց՛՛ պայքար են մղում…

  9. Ավետիս says:

    համենայն դեպս Զարուհին արեց այն, ինչ պարտավոր էր անել գլխավոր դատախազը

  10. Լևոն Մութաֆյան says:

    Բռավո, Զարուհի: Սա արժանապատիվ քաղաքական գործչի և իրավաբանի նամակ է: Սա հակառակն է Զորի Բալայանի ստրկական և դավաճանական նամակի: Սակայն, սիրելի Զարուհի, այս նամակը պետք է թարգմանվի այլ լեզուներով և տարածվի ողջ աշխարհում: Պատճենները պետք է ներկայացվեն ՄԱԿ, Երվախորհուրդ:

    • Դավիթ says:

      Համաձայն եմ Լևոն ջան, էտ ժամանակ միջազգային լրատվամիջոցների միջոցով կհասնի Վ.Պուտինին, եթե նույնիսկ այս մեկը չհասնի:

  11. Արամ says:

    Հարգելի Հայ,

    հաստատ համոզված եք, որ այդ ռուս զինվորն է սպանել????

  12. Հեչ «ջուր մի ծեծեք»,նամանավանդ կոկորդիլոսներ,էլ չեմ ասում գետաձի մի փնտրեք,հա,ու ոչ էլ արդարություն:Ինչպես կասի Ռուսաստանը,խոշոր հաշվով(կարեւոր չէ՝ ինչ միջոցով կամ ճանապարհով) այնպես էլ կանեն:Չճվճվաք՝ ես էլ կարող եմ…բայց մեջը հաշիվ չկա.Լաերդն էլ ճվճվաց հոր դիակի վրա,բայց Համլետը ասաց,- ես էլ կարող եմ ճվճվալ,բայց հետ չես բերի….:Իսկ ինչ կա զարմանալու,որ կոկորդ եք պատռում եւ ըմբոստանում Ռուսաստանի դեմ:Պարդոն,էսօր Եւրոպան չի«կզե՞լ»Ամերիկայի առաջ,ձեռը ճար կա՞,էդ վտվտիկ «գերմանու աղվես»Մեր գելը կուռկուռի ձագ չի դարձե՞լ Ամերիկայի որոշումների պատճառով…Անգամ անձնական վիրավորանքը կուլ տվեց(Ամերիկայի կողմից յուր հեռախոսային խոսակցությունները լսելու մեջ):Կարծում եք եւրոպական բոլոր պետություննե՞րն են համաձայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների («հայերեն»՝ սանկցիների),կամ թե չէ,Ֆրանսիան չի ուզու՞մ իր ռազմանավը վաճառի,փող աշխատի:Ուզում է,բայց չի կարող,Ամերիկայի դեմ տկար է:Եւ ոչ միայն Ֆրանսիան՝
    Ողջ Եւրոպան: Է,ինչու,Հայաստանից մի քանի գլուխ հզօր ու հարուստ Եւրոպան ծնկի կգա Ամերիկայի առաջ,իսկ Հայաստանը Ռուսաստանի դեմ,էն էլ էս վտանգավոր ժամանակներում,ՈՉ: Խելքի եկեք:Ժողովուրդն ասումէ «աղն է կերել մատաղը»:Եւ դեռ էդ «աղը»
    պիտի երկար ուտեք,մինչեւ ՏԱՆԸ կարգ ու կանոն չհաստատվի:Ոչ մեկի վրա մուննաթ մի եկեք:Անշնորհակալ է…Պրծ:

  13. Աբգար says:

    Նուբար Ասլան յան Ձեր նմանները Հայաստանից փախել ու հիմա բարձրագոռգոռ խորհուրդեր են տալիս այս խեղճ ժողովրդին:Տղամարդ եք? եկեք այստեղ ապրեք,կյանքի պայքար մղեք, օգնեք Երկիրը այս վիճակից հանել:Այլ ոչ թե ………

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031