Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում մահացած Վանիչկա Հովակիմյանի հայրը դժգոհ է արդարադատությունից

Հունվար 20,2015 17:16

2013թ. դեկտեմբերի 10-ին Խաչիկի զորամասում ինքնասպանություն գործած, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը դժգոհ է իր որդու մահվան գործով մեղավորների քննությունից եւ դատավճռից: Նա համոզված է, որ իր որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են:

Ա. Հովակիմյանի ասելով՝ իր որդուն սպանել է Վանիչկայի մահվան գործով դատապարտված, ծառայակից զինվորներից մեկը, որը զենքով ազատ շրջել է զորամասի տարածքում:

2013թ. սեպտեմբերի 1-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ո. Պապոյանը վճռել է Շմավոն Կուրեխյանին դատապարտել 7, Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, Արման Մուրադյանին՝ 3 տարի ժամկետով, Նարեկ Միտոյանին՝ 6 ամիս կարգապահական գումարտակում պահելու: Դատարանը վերջինիս հանդեպ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, վճռել նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 1 տարվա փորձաշրջան:

Վ. Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործով դատավճիռը բողոքարկվել է, բողոքարկողների թվում է Արամայիս Հովակիմյանը:

Սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նշանակված է հունվարի 29-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031