Լրահոս
Օրվա լրահոսը

Նելիկ Հարությունյանը չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ

Հունվար 20,2015 17:07
ardaradatutyun

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի ՆՀ-543-Ա հրամանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հունվարի 12-ի ՆՀ-2-Ա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվելու կապակցությամբ հայտնում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի (այսուհետ՝ Խորհրդատվական խումբ) հարցմանն ի պատասխան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դեռևս 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին տրամադրել է լրացուցիչ տեղեկատվություն ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը:

Խորհրդատվական խումբը ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում՝ ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող անձնական և մասնագիտական բարձր որակական հատկանիշների վերաբերյալ պահանջներից, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին:

Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝ Խորհրդատվական խումբը նշել է, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն և փորձը հաշվի առնելով՝ հիշյալ թեկնածուն Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից:

Հարկ է նշել, որ Խորհրդատվական խմբի կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության ընթացակարգին վերաբերող որևէ դիտողություն չի բովանդակում:

Հայտնում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հետագա ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031