«Կատարվածը հրեշավոր, արտառոց արարք էր, ու սպասում ենք նախաքննության ավարտին: Նախաքննությունը մեզ շատ բան ցույց կտա»,-ասաց Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին նվիրված մոմավառության մասնակից հասարակական գործիչ Իզաբելլա Աբգարյանը:
Նրա խոսքով, ակտիվ քաղաքացիները հետեւողական են լինելու գործի օբյեկտիվ քննության ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում. «Լինելու ենք սկզբունքային, որ հասարակությունը վերահսկի այս ամբողջ ընթացքը, որ նախ պարզվի իրական մեղավորը, նրա հետեւում կանգնածները եւ որ նրանք բոլորը ստանան խստագույն պատիժ»:
Նա չհամաձայնեց Ավետիսյանների հարազատների հետ, թե պետք չեն բողոքի ակցիաներ, պետք է թողնեն, որ իրավապահները հանգիստ բացահայտեն,ասաց բողոքի ակցիաները միայն կնպաստեն արդար քննությանը եւ հանցագործության իրական մեղավորների բացահայտմանը:
Նրա կարծիքով, եթե չլինի արդար քննություն հակառուսական տրամադրություններ կառաջանան Հայաստանում:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ