Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեները Գյումրիի գործով համակարգող մարմին կստեղծեն

Հունվար 20,2015 16:10

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ:

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին:

Երկու երկրների ՔԿ նախագահների հանդիպման արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:

Այսօր ՀՀ և ՌԴ ՔԿ նախագահները մեկնել են Գյումրի, որտեղ նախ այցելել են գերեզմանոց, ծաղկեպսակ դրել հունվարի 12-ի զոհերի շիրիմներին, այնուհետև՝ ուղևորվել Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102-րդ ռազմաբազա:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031