Լրահոս
Օրվա լրահոսը

Աիդա Սերոբյան. «Մենք միայն այդ Պերմյակովով չենք կարող բնորոշել ռուս ազգին»

Հունվար 20,2015 16:05

«Սա մի սահմռկեցուցիչ տեսարան էր, որը մեր ժողովրդին ուղղակի սարսափեցրեց»,- այսօր` հունվարի 20-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքին, հայտարարեց «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:

Նրա խոսքերով` որոշ սադրիչներ, օգտվելով ստեղծված ծանր վիճակից, իրենց անձնական շահի համար ժողովրդին սխալ ճանապարհով են տանում. «Մենք միայն այդ Պերմյակովով չենք կարող բնորոշել ռուս ազգին: Եկեք մի պահ հիշենք` ինչ արեց Ռիժկովը երկրաշարժի ժամանակ, ինչքան օգնեց ժողովրդին ու ինչպես էր ուզում թեթեւացնել եւ թեթեւացնում էր նրա հոգսը: Սարսափելի է, ահավոր է, հատկապես` փոքրիկ Սերյոժայի մահը մեզ ավելի շատ ցնցեց, սպասում էինք, որ այդ փոքրիկը կփրկվի մահվան ճիրաններից, ցավոք սրտի դա տեղի չունեցավ եւ մեր վիշտը մի քանի անգամ խորացավ»:

Նրա կարծիքով` սպանությունը առեղծվածային էր, բազմաթիվ հարցականներ կան, որոնք պետք է պարզել: Տիկին Սերոբյանը նաեւ դիմեց հայ ժողովրդին. «Խնդրում եմ, թույլ տվե’ք, որ համապատասխան մարմինները կարողանան աշխատել, չէ՞ որ Պերմյակովին հարկավոր է տանել Ավետիսյանների տան մոտ, որպեսզի նա բացատրի` որտեղի՞ց ներս մտավ, ինչո՞ւ ներս մտավ, եւ եթե թողել է իր հրազենը` երկու փամփուշտներով, ինչո՞ւ փոքրիկ Սերյոժային հասցրեց 6 սվինի հարված, չէ՞ որ նա կարող էր նրան սպանել հրազենով, ինչպես ընտանիքի մյուս անդամներին: Եվ ինչո՞ւ նա իր համազգեստը, զենքը, կոշիկները թողեց տեղում եւ գնաց: Սա առեղծվածային հարց է, որը լուծում է պահանջում: Եկե’ք սթափ մտածենք, չտրվենք սադրանքներին»:

Լրագրող, բանաստեղծուհի Կարինե Ավագյանը նշեց, որ Հայաստանին շատ վաղուց մարտահրավերներ են նետվել` սկսված Հայոց ցեղասպանությունից, դրան հաջորդող արյունալի դեպքերը եւ մեր օրերում Հրանտ Դինքի մահը, Գուրգեն Մարգարյանի կացնահարումը եւ Ավետիսյանների դեպքը. «Սրանք մեր կյանքում պատահական դեպքեր չեն, ամեն ինչ ունի իր առաջնորդությունը: Մարտահրավերները նետված են, իսկ մենք պատրա՞ստ ենք ընդունելու մարտահրավերները: Կասեի, որ ոչ մի ձեւով պատրաստ չենք այդ մարտահրավերները ընդունելու, որովհետեւ ինքներս մեր վրա պետք է աշխատենք, ինքներս մեր մեջ պետք է փնտրենք բոլոր տեսակի որոմները եւ վերացնենք»::

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Հիմա պետք է Ռուսաստանի բոլոր ատվակատներին հնարավորություն տա՞ք, որ իրենց հավատարմությունը ռուսներին արտահայտեն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031