Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. Չարժե սգո օր հայտարարել

Հունվար 20,2015 15:01

ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այսօր`հունվարի 20-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ կարծում է՝ Վալերի Պերմյակովը միայնակ է գործել.

«Եթե նրա հետ զինվոր լիներ, մի անգամից այդ օրը պարզ կլիներ, որ համապատասխան ծառայություն կատարող զինվորը բացակայում է, բնական է, զորամասն այդ մասին գիտի: Չեմ կարծում, որ մեկ ամսվա ծառայողը կարող է այնպիսի կապեր ձեւավորել, որ խումբ ունենա»:

Հարցին, թե նրա կարծիքով՝ հանգամանքը, որ Հայաստանի առաջին դեմքերը Գյումրիում չէին, դրդեց գյումրեցիներին փողոց դուրս գալ, նա պատասխանեց` ոչ. «Ինչո՞ւ եք մտածում, որ ԱԺ նախագահը գնացել է, դա քիչ է: Ես կարծում եմ` դա նորմալ է. երկրի նախագահը ցավակցել է, վարչապետը ցավակցել է, եւ այսօր երեխայի հոգեհանգստի արարողությանը երկրի ղեկավարներից որեւիցե մեկը կլինի: Չեմ կարծում, որ բոլոր ղեկավարները պետք է միաժամանակ գային եւ հենց տեղում սգային»:

Անդրադառնալով սգո օր հայտարարելու հասարակության պահանջին` Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ չարժե սգո օր հայտարարել, քանի որ այսօր ամբողջ հայ ժողովուրդը սգում է, իսկ հատուկ սգո օր հայտարարելը զուտ պետական որոշում պետք է լինի. «Երեւույթը արժանի էր դատապարտելու եւ տարիներ շարունակ դեռեւս դեպքը կդատապարտվի: Երկրաշարժից հետո կարծես թե այս դեպքը եւս մեկ անգամ Գյումրին ցնցեց, ճիշտ է՝ Գյումրիում նմանատիպ դեպքեր եղել են, բայց նման սահմռկեցուցիչ դեպք մենք չենք ունեցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031