«Իսլամական Պետության» գրոհայինները ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության Իրաք-Հորդանան (0:1) հանդիպումը դիտելու համար Իրաքի Մոսուլ քաղաքում 13 անչափահասի են գնդակահարել:
Կազմակերպության գաղափարախոսները համարել են, որ մարզական խաղեր դիտելը հանցագործություն է, որը պետք է պատժվի մահով: Ազգայնամոլները 13 երեխաներին մեղադրել են կրոնական օրենքները խախտելու մեջ եւ նրանց գնդակահարել գնդացրով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Lenta.ru-ի