«Դա ոճրագործություն էր, եղեռնն ինչպե՞ս է եղել: Այն ժամանակ էլ է չէ՞ այդպես եղել, հանկարծ անզեն մարդկանց մոտ մտել են ու այդպես բոլորին կոտորել»,- Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածի մասին ասաց Ազատության հրապարակում սկսված մոմավառության մասնակից մի քաղաքացի:
Նրա խոսքով, Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածը նույնպես եղեռն էր. «Գյումրին փոքրիկ քաղաք է, այդ մասշտաբով տեղի ունեցավ: Սահմռկեցուցիչ մի բան տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ եւ դա կատարվեց տոներից հետո, արձակուրդների ժամանակ եւ Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին»:
Նա քննադատեց Հայաստանի իշխանություններին ու որակեց թույլ իշխանություն, որ չի կարողանում պահանջել հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել իրենց իրավասությանը. «Չեն կարող, թույլ են, սա թույլ իշխանության արդյունք է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ