Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցիներն արտասվում են Ավետիսյանների համար, բառեր չեն գտնում իրենց վիշտը արտահայտելու (Տեսանյութ)

Հունվար 20,2015 14:27

Այսօր վաղ առավոտից երեւանցիները Ազատության հրապարակում սգում են Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի` փոքրիկ Սերյոժայի մահը:

Քաղաքացիները մոտենում են Սպենդիարյանի անվան բալետի եւ օպերայի թատրոնի աստիճանահարթակին, մոմեր վառում եւ արտասվում են: Շատերը նույնիսկ չեն կարողանում խոսել ու արտահայտել իրենց վիշտը:

Իսկ թատրոն տանող աստիճանահարթակին վառվող մոմերից բացի, մանկական խաղալիքներ են, Սերյոժայի ու նրա 2- ամյա քրոջ` Հասմիկի լուսանկարները:

«Սահմռկեցուցիչ, ահավոր արարք էր, ինչ-որ մի ստահակ իր հոգեկան շեղումների պատճառով կամ չգիտեմ ինչ պատճառով նման բան արեց: Համոզված եմ, որ դա միայն այդ ստահակի ձեռքի գործը չէ: Ամեն անգամ մեր հայ ազգի հետ այսպիսի բաներ են կատարվում»,- Ազատության հրապարակում դժգոհեց մի քաղաքացի:  Նա Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ տեսնում է թուրքի, ադրբեջանցու ձեռագիր: Քաղաքացին այն կարծիքին է, որ միասնական պահանջով հայ ժողովուրդը պետք է շարունակի պահանջել սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցը. «Պետք է տեղյակ լինենք`ինչպես է ընթանում ամբողջ գործընթացը: Արդյոք մեղավորը ըստ արժանվույն ստանո՞ւմ է  իր պատիժը եւ պարզվի` արդյոք հանցակիցներ կա՞ն ու արդար պատիժ»:

Մի շարք քաղաքացիներ էլ կատարվածը որակեցին որպես ցեղասպանություն` Մեծ եղեռնի 100- ամյակին ընդառաջ:

Momavarutyun_Azatutyun_2

«Մեր սրտերը լացում են, եւ հուսով ենք, որ գոնե արդար դատաքննություն կլինի ու կպատժվեն իրական հանցագործները»,- ասաց մի երիտասարդ: Ըստ նրա, հանցագործության մեջ մեղադրվողին, բացի հայ իրավապահներին հանձնելու պահանջից, հայ ժողովուրդը պետք է Հայաստանի իշխանություններից պահանջի` կատարվածի առիթով սգո օր հայտարարել. «Համաժողովրդական սգո օր պետք է լինի եւ բոլոր դրոշներն իջեցվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031