Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ. «Որեւէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի»

Հունվար 20,2015 14:10

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 9-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը։

Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը։ Որեւէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի, ամեն մի բանական մարդու կսկիծն ու հոգու խռովքը։

Միաժամանակ վերահաստատում ենք մեր ներկայացուցիչների կողմից նախկինում էլ հրապարակայնորեն պարբերաբար հնչեցրած պահանջը՝ Գյումրում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը եւ հետագայում նաեւ՝ դատաքննությունը պետք է կայանա Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ օրենքներին համապատասխան։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031