Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը

Հունվար 20,2015 13:58

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառման սկզբում Նախագահը եւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերյոժա Ավետիսյանի հիշատակը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը, եւ մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը: Նախագահ Սահակյանն ընդգծել է այս ծանր պահին հայության միասնության ու համախմբվածության անհրաժեշտությունը, ինչը ցանկացած փորձություն հաղթահարելու կարեւոր գրավականներից է:

Անդրադառնալով դատական համակարգի աշխատողի օրվան` Բակո Սահակյանը նշել է, որ կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները ժողովրդավարական պետության եւ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից են` հավելելով, որ դատավորների անաչառ աշխատանքով, բարձր բարոյական ու մասնագիտական հատկանիշներով է նաեւ մեծապես պայմանավորված արդարության պաշտպանության, իշխանությունների հանդեպ բնակչության վստահությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031