Լրահոս
Օրվա լրահոսը

Քյարամ Ամոյանին բերել են դատարան, մորը ճանաչել ներկայացուցիչ

Հունվար 20,2015 13:55

Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով, որը հայտնի է «Բանդայի գործ» անվամբ, մեղադրական դատավճռում որեւէ բառ չկար այս գործով երկար ժամանակ ամբաստանվող Քյարամ Ամոյանի մասին:

Դատախազի ճառում բառ չհնչեց Քյարամ Ամոյանի մասին:

Ամբաստանյալը դատաբժշկական-դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննությունից հետո, ասես, կորել էր:

Մինչդեռ, անցյալ ուրբաթ Քյարամ Ամոյանը ներկայացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացած նիստի ժամանակ Քյարամի մայրը ճանաչվել է ներկայացուցիչ, քանի որ որդին ինքնուրույն չի կարողանում կողմնորոշվել դատարանում:

Հունվարի 30-ին դատարան է հրավիրվել փորձագետը՝ կապված Ամոյանի առողջականի հետ:

«Բանդայի գործով» անջատված մասով Ք.Ամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. սեպտեմբերին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող զենքերով, մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով: Ըստ մեղադրանքի, նա մասնակցել է 2011թ. սեպտեմբերի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031